Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է MONEYGRAM ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԱՏՎՈԳՐԻՆ` ՈՐՊԵՍ «ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԵՎ ՀՈՒՍԱԼԻ ԲԱՆԿ»
09/12/2010 16:58
Կիսվել

ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է MONEYGRAM ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԱՏՎՈԳՐԻՆ` ՈՐՊԵՍ «ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԵՎ ՀՈՒՍԱԼԻ ԲԱՆԿ»

Արդշինինվեստբանկը MoneyGram միջազգային դրամական փոխանցումների համակարգի կողմից արժանացել է պատվոգրի` որպես «Ամենաարդյունավետ և հուսալի բանկ»:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Արդշինինվեստբանկից` բանկն MoneyGram համակարգի հետ համագործակցում է կազմավորման օրվանից և այդ համակարգի հետ համատեղ պարբերաբար իր հաճախորդներին է առաջարկում տարբերակցիաներ, որոնց ընթացքում հաճախորդներին շնորհվում են տուրիստական ուղեգրեր, պլաստիկ քարտեր, բազմաթիվ նվերներև դրամական պարգևներ: Նմանատիպ հերթական ակցիան, որը գործում է Բանկի բոլոր մասնաճյուղերում, մեկնարկել է 2010թ. սեպտեմբերի 1-ից և շարունակվելու է մինչև դեկտեմբերի 31-ը:

MoneyGram համակարգը հանդիսանում է դրամական փոխանցումների առաջատարերից մեկը ողջ աշխարհում, որըներկայացված է աշխարհի 191 երկրներում և ունի ավելի քան 205 000 սպասարկման կետ:

Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի խոսքերով. «Արդշինինվեստբանկը հանդիսանում էմասնավոր դրամական փոխանցումների առաջատարներից մեկը հայկական բանկային համակարգում: MoneyGram-իպատվոգրին Բանկն արժանացել է աշխատանքի արդյունավետ կազմակերպման, աշխատակիցների արհեստավարժության, հմտության և սպասարկման բարձր որակի շնորհիվ: Համոզված եմ, որ համագործակցությունը MoneyGram համակարգի հետշարունակելու է մնալ արդյունավետ և փոխշահավետ, իսկ նմանատիպ երկրորդ մրցանակի շնորհումը էլ ավելի էպարտավորեցնում մեզ լինել հուսալի և վստահելի բանկ, ոչ միայն մեր արտերկրի գործընկերների, այլ նաև մեր բոլորհաճախորդների համար»:

Նշենք, որ 2009թ. դեկտեմբեր ամսին Արդշինինվեստբանկն արժանացել էր MoneyGram համակարգի «Ամենահուսալիհայկական բանկ» հավաստագրին:

Արդշինինվեստբանկը, հանդիսանալով Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից մեկը դրամականփոխանցումներիոլորտում, ներկայումս փոխանցումներ է իրականացնում MoneyGram, Contact, Migom, Быстрая Почта, IntelExpress, RIA, Золотая Корона միջազգային համակարգերով, և այս ոլորտում համագործակցում է ռուսականՍոցգորբանկի, Ֆորաբանկի և Սբերբանկի հետ:

Արդշինինվեսբանկն ունի 49 մասնաճյուղ ՀՀ-ում, 6 մասնաճյուղ` ԼՂՀ-ում և ներկայացուցչություն Փարիզում:

Բանկն արժանացել է Moody”s-ի Ba1 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ` տեղական արժութային ավանդների, և Ba3 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ վարկանիշերի` արտարժութային ավանդների չափանիշներով, ինչպեսնաևֆինանսական կայունության ("BFSR") “D-” վարկանիշին:

AMP
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52