27/08/2010 15:08
ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է CITIBANK-Ի ՄՐՑԱՆԱԿԻՆ` ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԲԱՐՁՐ ՈՐԱԿ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Նյույորքյան Citibank-ը Արդշինինվեստբանկին շնորհել է մրցանակ` ԱՄՆ դոլարով կատարված փոխանցումների բարձր որակ ապահովելու համար: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Արդշինինվեստբանկից` բանկի կողմից Citibank կատարված փոխանցումների ավելի քան 99 տոկոսը համապատասխանել են վճարման հանձնարարականի ստանդարտներին, ինչի շնորհիվ Citibank-ում դրանք մշակվել են ավտոմատ կերպով` առանց մարդկային միջամտության: Այս մրցանակը մեկ անգամ ևս վկայում է Արդշինինվեստբանկի անձնակազմի աշխատանքային բարձր պատասխանատվության, մասնագիհմտության և արհեստավարժության մասին:
Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի խոսքերով. «Նման մրցանակները մեզ պարտավորեցնում են լինել առավել ուշադիր և պատասխանատու, թե’ մեր հաճախորդների, և թե’ արտերկրի գործընկեր բանկերի նկատմամբ: Ի դեպ, սա արդեն երկրորդ նմանատիպ մրցանակն է: Արդշինինվեստբանկը 2006թ. նույնպես արժանացել է Citibank-ի հատուկ մրցանակին` Citibank ուղղված դոլարային վճարումների համար: Հավաստիացնում եմ, որ Արդշինինվեստբանկը շարունակելու է մնալ վստահելի և հուսալի գործընկեր իր բոլոր հաճախորդների համար»:
25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
Արծաթ
743.09
-18.46
10:53 26/09/26
10:33 26/09/26
17:46 25/09/26
