Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԸ ԵՎ MONEYGRAM ՀԱՄԱԿԱՐԳԸ ՍԿՍՈՒՄ ԵՆ ՀԵՐԹԱԿԱՆ  ՀԱՄԱՏԵՂ ԱԿՑԻԱՆ
31/08/2010 10:41
Կիսվել

ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԸ ԵՎ MONEYGRAM ՀԱՄԱԿԱՐԳԸ ՍԿՍՈՒՄ ԵՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԱԿՑԻԱՆ

Արդշինինվեստբանկը MoneyGram միջազգային դրամական փոխանցումների համակարգի հետ համատեղ, սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը կանցկացնի հերթական ակցիան: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են բանկից` ակցիային կմասնակցեն բոլոր այն անձինք, որոնք MoneyGram համակարգով կիրականացնեն 200 եվրո կամ 200 ԱՄՆ դոլարից ավել գործարք: Մասնակիցները կստանան պաշտպանիչ շերտով քարտ, որի միջոցով կարող են շահել 3000 դրամ, ընդ որում 200 ԱՄՆ դոլարից կամ 200 եվրոյից մինչև 999 դոլարի կամ 999 եվրոյի յուրաքանչյուր գործարքի դեպքում մասնակիցները կստանան մեկ շահող քարտ, 1000 ԱՄՆ դոլարի կամ 1000 եվրոյի գործարքի դեպքում` 2 քարտ, իսկ դրանից ավել յուրաքանչյուր 500 ԱՄՆ դոլարի կամ 500 եվրոյի գործարք կատարելու դեպքում կստանան ևս մեկ լրացուցիչ քարտ:  

Շահող և չշահող բոլոր քարտերի կտրոնները յուրաքանչյուր ամսվա վերջում կմասնակցեն խաղարկության, որի հաղթողին կտրամադրվի 200 000 ՀՀ դրամ:

Ակցիայի շրջանակներում կխրախուսվեն նաև Բանկի MoneyGram համակարգը սպասարկող լավագույն աշխատակիցները, որոնք, համաձայն իրենց կողմից սպասարկած գործարքների քանակի, կարժանանան գումարային պարգևների:

MoneyGram համակարգն ունի տասնյակ տարիների պատմություն և հանդիսանում է դրամական փոխանցումների առաջատարերից մեկը ողջ աշխարհում: Համակարգը ներկայացված է աշխարհի շուրջ 190 երկրներում և ունի 203 000 սպասարկման կետ:

Արդշինինվեստբանկը MoneyGram համակարգի հետ համագործակցում է բանկի կազմավորման օրվանից և այդ համակարգի հետ համատեղ պարբերաբար իր հաճախորդների համար կազմակերպել է տարբեր ակցիաներ, որոնց ընթացքում հաճախորդներին շնորհվել են դրամական պարգևներ, պլաստիկ քարտեր, տուրիստական ուղեգրեր և բազմաթիվ այլ նվերներ: 

Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը նշել է. «Ուրախ ենք մեր հաճախորդներին պարբերաբար մատուցել հաճելի անակնկալներ: Հատկանշական է, որ Արդշինինվեստբանկը, MoneyGram միջազգային դրամական փոխանցումների համակարգի կողմից, անցած տարվա դեկտեմբերին արժանացավ հավաստագրի` որպես ամենահուսալի հայկական բանկ: Մենք շարունակելու ենք համագործակցությունը MoneyGram-ի հետ, որպես վստահելի և կայուն գործընկեր՚: 

Արդշինինվեստբանկը, հանդիսանալով Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից մեկը դրամական փոխանցումների ոլորտում, ներկայումս փոխանցումներ է իրականացնում MoneyGram, Contact, Migom, ըօրՑՐՈÿ կՏփՑՈ, IntelExpress, RIA միջազգային համակարգերով, և այս ոլորտում համագործակցում է ռուսական Պրոմսվյազբանկի, Սոցգորբանկի, Ֆորա բանկի և Սբերբանկի հետ: 

Ժամանակակից տեխնոլոգիաները և փորձը բանկին հնարավորություն են տալիս մատուցել բարձրորակ բանկային ծառայություններ` հաշիվների սպասարկում, փոխանցումներ, փաստաթղթային ակրեդիտիվ, երաշխիքներ, ինկասո, գործառույթներ չեկերով, արտարժույթով, արժեթղթերով և կանխիկ դրամով:

Արդշինինվեսբանկն ունի 49 մասնաճյուղ ՀՀ-ում, 6 մասնաճյուղ` ԼՂՀ-ում և ներկայացուցչություն Փարիզում: 

Բանկն արժանացել է Moody”s-ի Ba1 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ` տեղական արժութային ավանդների, և Ba3 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ վարկանիշերի` արտարժութային ավանդների չափանիշներով, ինչպես նաև ֆինանսական կայունության ("BFSR") “D-” վարկանիշին:

Արդշինինվեսբանկին շնորհվել է Որակի կառավարման համակարգի միջազգային ISO 9001:2000 սերտիֆիկատ: 

 

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98