15/02/2011 11:39
ԱՐԴՇԻՆԻՎԵՍՏԲԱՆԿԸ ՍԿՍԵԼ Է ԸՆԴՈՒՆԵԼ ՌՈՒԲԼՈՎ ԱՎԱՆԴՆԵՐ
Արդշինինվեստբանկը, փետրվարի 10-ից սկսել է ընդունել ավանդներ նաև ՌԴ ռուբլով` տարեկան մինչև 6,2% տոկոսադրույքով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են բանկ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Նշենք նաև, որ բանկում ավանդները ընդունվում են նաև ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և եվրոյով` ֆիզիկական և իրավաբանական անձանցից, կանխիկ և անկանխիկ եղանակներով: Այսօր Արդշինինվեստբանկը իր հաճախորդներին առաջարկում է բազմաթիվ ավանդատեսակներ, որոնք փոխարկելի են, ավելացվող են, հնարավորություն են տալիս չկորցնել տոկոսները` պայմանագիրը դադարեցնելու դեպքում, ընդունում է ավանդներ երեխաների համար, և ավանդ, որի գործողության ընթացքում տոկոսադրույքն աստիճանաբար ավելանում է:
Արդշինինվեստբանկն իր ավանդատուների համար մշտապես անցկացնում է ակցիաներ` նրանց առաջարկելով ավանդ ներդնել գործող տոկոսադրույքից բարձր տոկոսներով: Բանկը իր հավասարակիշռ գործունեության շնորհիվ, ներգրավված ավանդների ծավալով ՀՀ բանկային համակարգում հանդիսանում է առաջատարներից մեկը:
Ինչպես նշում է Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը. «Ներգրավելով ՌԴ ռուբլով ավանդներ, Արդշինինվեստբանկը, հնարավորություն է տալիս մեր ազգաբնակչությանը, արտերկրից ստացված իրենց գումարները խնայել առանց լրացուցիչ փոխարկումների և գումարային կորուստների»:
Արդշինինվեսբանկն ունի 49 մասնաճյուղ ՀՀ-ում, 6 մասնաճյուղ` ԼՂՀ-ում և ներկայացուցչություն Փարիզում:
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
Արծաթ
660.7
-19.08
19:07 16/10/26
17:12 16/10/26
16:15 16/10/26
