16/02/2011 14:13
2010Թ.-ԻՆ ԱՐՑԱԽԲԱՆԿՆ ԱՊԱՀՈՎԵԼ Է ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԻ 30.95% ԱՃ
2010թ. ֆինանսական արդյունքներով ROE (Բանկի ընդհանուր կապիտալի շահութաբերության մակարդակ) ցուցանիշի (19.82%) գծով “Արցախբանկ” ՓԲԸ-ն Հայաստանի բանկային համակարգում զբաղեցնում է 3-րդ տեղը: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Արցախբանկից` նշված ֆինանսական տարվա արդյունքներով Բանկը կայուն պահպանում է 6-րդ տեղը ՀՀ բանկային համակարգում հիփոթեքային վարկերի ծավալներով, հասցնելով այն 6 386.8 մլն ՀՀ դրամի (30.95% աճ` 2009թ.-ի համեմատ): 2010թ. արդյունքներով 26.9%-ով աճել է նաև Արցախբանկ-ի սպառողական վարկերի պորտֆելը (14 554.9 մլն ՀՀ դրամ):
2010թ.-ին Արցախբանկը ֆիզիկական անձանցից ներգրաված ավանդների գծով գրանցել է 56,13% աճ: Ընդ որում< 2009թ.-ի ցուցանիշների համեմատ դրամային ավանդների ծավալն աճել է 62.34%-ով:
2010թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ “Արցախբանկ” ՓԲԸ-ն զուտ շահույթի ցուցանիշով ՀՀ բանկային համակարգում զբաղեցնում է 8-րդ տեղը (1 662.0 մլն ՀՀ դրամ):
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
Արծաթ
611.93
+9.52
10:54 07/11/26
10:35 07/11/26
18:40 06/11/26
