Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ԴԱՍԸՆԹԱՑ` ՏՏ ՈԼՈՐՏԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ
23/12/2010 16:21
Կիսվել

ԴԱՍԸՆԹԱՑ` ՏՏ ՈԼՈՐՏԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը դեռ 2006 թվականից  ՀՀ կառավարության կողմից հայտարարվել է տնտեսության գերակա ճյուղ։ Վերջին տարիներին իրականացվել են մի շարք ծրագրեր և միջոցառումներ ոլորտում բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ:

Որպես հետևանք, ՏՏ ոլորտում դրական զարգացումներն ակնհայտ են, չնայած բարեփոխումների ընթացքը  դանդաղ է, և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում դեռևս անելիքներ շատ կան: Մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը ՓՄՁ ոլորտում ցածր մակարդակի վրա է, որի հիմնական պատճառներից մեկը ՏՏ կազմակերպությունների և բիզնեսի ներկայացուցիչների միջև համագործակցության ցածր մակարդակն է: Տեղեկատվական տեխնոլոգիաների պահանջարկը և կիրառման կարիքը մասնավոր բիզնեսում  իրականում մեծ է: Հաշվի առնելով  ՏՏ ոլորտի ծառայությունների առանձնահատկությունը` հաճախորդների սպասարկման առումով կարևորվում է հաճախորդների սպասարկման որակը և տեղեկատվության ճիշտ և հնարավորինս մատչելի ներկայացումը: 

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են  Բի Էս Սի Բիզնեսի Աջակցման Կենտրոնից` որոշ դեպքերում ՏՏ ներկայացուցիչներն ու մասնավոր բիզնեսի ներկայացուցիչները կարծես տարբեր լեզուներով են խոսում: Եվ այսն պայմաններում անհրաժեշտություն է ծագել  սովորել բացահայտել հաճախորդների իրական կարիքներն ու բավարարելու նրանց ակնկալիքները: Հաճախորդների սպասարկման բարելավումը կհանգեցնի ՏՏ կազմակերպությունների  ավելի բարձր արդյունավետությանն ու մրցունակությանը, ինչպես նաև նոր` հաճախորդների պահանջարկին համապատասխան ծառայությունների մատուցմանը: Հաշվի առնելով ՏՏ ոլորտի զարգացման արագ տեմպերը` անհրաժեշտ է հնարավորինս շուտ անդրադառնալ խնդրին, ինչը ձեռնտու կլինի և մասնավոր բիզնեսին և ՏՏ ոլորտին:

Խնդրի լուծմանն օժանդակելու համար Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (UITE) և ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության Մասնավոր Մրցունակ Հատված Հայաստանում  ծրագիրը (USAID CAPS) «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում վաճառքների խթանում և հաճախորդների սպասարկում» դասընթաց անցկացնելու համար հայտարարել էին մրցույթ, որի արդյունքում Բի Էս Սի Բիզնեսի Աջակցման Կենտրոնը դեկտեմբերի 20-25 անցկացրեց դասընթացը` ՏՏ ոլորտի մի շարք ձեռնարկությունների սպասարկման ոլորտի աշխատակիցների համար: Դասընթացի նպատակն է խթանել Հայաստանի Տեղեկատվական Տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի ընկերությունների` վաճառքներ իրականացնելու և հաճախորդներին սպասարկելու կարողությունները, զարգացնել գործարար հաղորդակցության հմտությունները, հաճախորդների հետ երկարաժամկետ հարաբերություններ հաստատելու, պահպանելու և զարգացնելու հնարքները:

«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը (BSC Business Support Center) խորհրդատվական, բիզնես-ուսուցողական, հետազոտական ծառայություններ մատուցող եւ բիզնեսի տարբեր ոլորտներին վերաբերվող գրականություն հրատարակող ընկերություն է` հիմնադրված 1994թ.-ին: «Բի-Էս-Սի»-ն (www.bsc.am) իրականացնում է բազմաթիվ ծրագրեր` ուղղված Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Վրաստանում և Բելառուսում ձեռնարկատիրության զարգացմանը:

AMP
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08