18/01/2011 17:52
ԱՐՄԵՆՏԵԼԸ ՍԱՀՄԱՆԵԼ Է 2011Թ.-Ի ԾՐԱԳՐԵՐԸ
2011 թվականի իր ծրագրերի շրջանակներում «Արմենտել» ընկերությունը մտադիր է սահմանել ինտերնետ կապի նոր սակագնային պլաններ, մեծացնել հաճախորդներին մատուցվող կապի արագությունը, ինչպես նաև ընդլայնել ինտերնետ ծառայության աշխարհագրությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ նշել է «Արմենտել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Հատկանշական է, որ այս տարի «ԱրմենՏել» ընկերությունը չի նախատեսում 4G տեխնոլոգիաներ գործարկում, սակայն ընկերության ղեկավարի հավաստմամբ` կկատարելագործվեն 3G ցանցի ծառայությունները: Իգոր Կլիմկոյի փոխանցմամբ` 2011-ին կատարելագործվելու է նաև մագիստրալ ցանցը:
Խոսելով ոլորտում ձևավորված մրցակցային դաշտի մասին` «Արմենտել» ընկերության գործադիր տնօրենը նշել է, որ այն բավականին ուժեղ է, և ընկերությունը չի պատրաստվում զիջել իր դիրքերը:
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
Արծաթ
660.7
-19.08
19:07 16/10/26
17:12 16/10/26
16:15 16/10/26
