Բիզնես

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 106.87-2.80 WTI - 99.51-1.87
COMEX:  GOLD - 4177.00+0.42 SILVER - 57.02+0.04
COMEX:  PLATINUM - 1663.80+1.88
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.99+0.00 EUR/GBP - 1.1218-0.12
FOREX:  EUR/USD - 1.1218-0.12 GBP/USD - 1.3323-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 64916.70-0.62 TOPIX - 4067.48+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.00 SSEC - 3730.92+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
19/10/2026  CBA:  USD - 361.36-0.98 GBP - 481.87-1.38
19/10/2026  CBA:  EURO - 405.41-2.51
19/10/2026  CBA:  GOLD - 48670+298 SILVER - 670.42+9.72
ԱՐՄԵՆՏԵԼ – ԶԵՂՉ DELL INSPIRON 1018 24W  ԵՎ DELL INSPIRON 1018 48W ՆԵԹԲՈՒՔԵՐԻ ՀԱՄԱՐ
30/06/2011 17:06
Կիսվել

ԱՐՄԵՆՏԵԼ – ԶԵՂՉ DELL INSPIRON 1018 24W ԵՎ DELL INSPIRON 1018 48W ՆԵԹԲՈՒՔԵՐԻ ՀԱՄԱՐ

“ԱրմենՏել” ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է DELL Inspiron 1018 24W և DELL Inspiron 1018 48W նեթբուքերի սեզոնային զեղչ` Beeline շարժական ինտերնետի “Drive” սակագնային փաթեթին միանալիս: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Այն բաժանորդներն, ովքեր մինչև օգոստոսի 31-ը կկնքեն “Drive” սակագնային փաթեթից օգտվելու պայմանագիր, այն մեկ տարվա ընթացքում չխզելու պայմանով, կստանան հնարավորություն արտոնյալ գներով ձեռք բերել DELL Inspiron 1018 24W և DELL Inspiron 1018 48W նեթբուքեր: Ակցիայի ժամանակահատվածում DELL Inspiron 1018 24W-ի գինը կկազմի 132000 դրամ, 179000 դրամի փոխարեն, իսկ DELL Inspiron 1018 48W` 135600 դրամ, 182000 դրամի փոխարեն: Հաճախորդը կարող է վճարել գումարը 12 ամսվա ընթացքում` հավասար չափերով:

«Երրորդ սերնդի ցանցի կատարելագործում, ծածկույթի գոտու ընդլայնում, վճարման հարմարավետ պայմաններով համակարգչային տեխնիկայի վաճառք, գների սեզոնային իջեցում` այս ամենը միտված է ինտերնետն ու ժամանակակից տեխնոլոգիաները հասանելի դարձնելուն բոլոր ցանկացողներին:  Beeline գրասենյակների յուրաքանչյուր այցելու կարող է գտնել այն, ինչ նրան անհրաժեշտ է, քանի որ այստեղ ներկայացված է նոութբուքերի և նեթբուքերի լայն ընտրություն, որոնք համապատասխանում են տարբեր պահանջներին` սիրողականից մինչև պրոֆեսիոնալ», – նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Նշենք, որ “Drive” սակագնային փաթեթից օգտվելու տարեկան պայմանագիր կնքելու դեպքում USB-մոդեմը տրամադրվում է անվճար: “Drive” սակագնային փաթեթում ամսավճարը կազմում է 6000 դրամ: Օրացուցային ամսվա ընթացքում 3072 ՄԲ (upload/download) սպառելուց հետո գործում է ինտերնետի արագության սահմանափակում մինչև 256 Կբիտ/վրկ.

“Drive” սակագնային փաթեթի, ինչպես նաև DELL Inspiron 1018 24W և DELL Inspiron 1018 48W նեթբուքերի մասին մանրամասները կարելի է ստանալ www.beeline.am կայքում:

19/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.36
-0.98
Եվրո (EUR)
405.41
-2.51
Ռուբլի (RUR)
4.3731
+0.0385
Լարի (GEL)
139.24
-0.36
48670
+298
Արծաթ
670.42
+9.72