Բիզնես

USD BUY - 379.00+0.00 USD SELL - 380.00-1.00
EUR BUY - 438.50+0.00 EUR SELL - 442.50-1.00
OIL:  BRENT - 64.20+0.98 WTI - 59.44+0.61
COMEX:  GOLD - 4588.40-0.60 SILVER - 88.09-1.94
COMEX:  PLATINUM - 2322.70-0.46
LME:  ALUMINIUM - 3134.00-1.59 COPPER - 12803.00-3.08
LME:  NICKEL - 17578.00-1.73 TIN - 47982.00+0.03
LME:  LEAD - 2044.00-0.44 ZINC - 3209.00-0.22
FOREX:  USD/JPY - 158.07-0.05 EUR/GBP - 1.1588-0.18
FOREX:  EUR/USD - 1.1588-0.18 GBP/USD - 1.3381-0.02
STOCKS RUS:  RTSI - 1106.46+2.10
STOCKS US: DOW JONES - 49359.33-0.17 NASDAQ - 23515.39-0.06
STOCKS US: S&P 500 - 6940.01-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 53936.17-0.32 TOPIX - 3658.68-0.28
STOCKS CHINA:  HANG SENG - 26844.96-0.29 SSEC - 4101.91-0.26
STOCKS EUR:  FTSE100 - 10235.29-0.04 CAC40 - 8258.94-0.65
STOCKS EUR:  DAX - 25297.13-0.22
16/01/2026  CBA:  USD - 379.99+0.57 GBP - 509.41+0.23
16/01/2026  CBA:  EURO - 441.32-0.14
16/01/2026  CBA:  GOLD - 56331+138 SILVER - 1115+3.8
ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿԸ ԿՍԿՍԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ԱՆԿԱՆԽԻԿ ՎՃԱՐՈՒՄԸ
27/01/2011 10:34
Կիսվել

ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿԸ ԿՍԿՍԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ԱՆԿԱՆԽԻԿ ՎՃԱՐՈՒՄԸ

"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն կենսաթոշակների անկախիկ վճարման (բանկային հաշվով կամ քարտով) մասին պայմանագիր է կնքել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության հետ:

Ինչպես նշվում է բանկի հայտարարության մեջ` "Կոնվերս բանկում" թոշակառուների անունով կբացվի խնայողական հաշիվ կամ կտրամադրվի "ԹՈՇԱԿ" ԱրՔա վճարային քարտ: Այսպիսով, կենսաթոշակի վճարումը կկատարվի թոշակառուի խնայողական կամ քարտային հաշվին: Թոշակառուների բանկային հաշիվների բացումն ու սպասարկումը, քարտերի թողարկումն ու սպասարկումը  բանկը կիրականացնի անվճար:

Թոշակառուների համար "Կոնվերս բանկը" մշակել է սպասարկման հատուկ պայմաններ. այն է` հաշվից դրամական միջոցների տրամադրումը կիրականացնի ԱՆՎՃԱՐ (բանկի մասնաճյուղերում և բանկոմատներում), հաշվի մնացորդի վրա կհաշվարկվի ՏԱՐԵԿԱՆ 3%: Առևտրի և սպասարկման կետերում "Թոշակ" քարտով անկանխիկ գնումներ կատարելիս թոշակառուն կարող է օգտվել ԶԵՂՉԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ` ստանալով մինչև 30 տոկոս զեղչ:

"Կոնվերս բանկը" թոշակառուների համար մշակել է նաև "ԹՈՇԱԿ" ժամկետային ավանդը: Խնայողական հաշվին մուտքագրվող գումարները թոշակառուները կարող են ձևակերպել որպես ավանդ` մեկ տարի ժամկետով, ՏԱՐԵԿԱՆ 12% տոկոսադրույքով:

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար թոշակառուները կարող են դիմել "Կոնվերս բանկի" ցանկացած մասնաճյուղ, այդ թվում նաև Փոստբանկային մասնաճյուղեր:

AMP
16/01/2026
դրամ
Դոլար (USD)
379.99
+0.57
Եվրո (EUR)
441.32
-0.14
Ռուբլի (RUR)
4.8785
+0.0507
Լարի (GEL)
141.01
+0.22
56331
+138
Արծաթ
1115
+3.8