«ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ»-Ը ԵՎ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-Ը ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՆԿՈՄԱՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
«Կոնվերս բանկ»-ից տեղեկացնում են, որ «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն մայիսի 15-ից դադարեցնելու է "Հայբիզնեսբանկ" ՓԲԸ-ի բանկոմատներում իրականացվող VISA քարտերի համատեղ սպասարկումը: Այսուհետ, վերոնշյալ բանկի բանկոմատներում "Կոնվերս բանկի" VISA քարտերը կսպասարկվեն այլ սակագնով` մեկ տոկոս, նվազագույնը` 1500 ՀՀ դրամ, կամ համարժեք արտարժույթ:
Հիշեցնենք, որ մինչ օրս, "Կոնվերս բանկի" և «Հայբիզնեսբանկի» միջև կնքված «Բանկոմատների համատեղ օգտագործման և սպասարկման» վերաբերյալ պայմանագրի համաձայն` «Կոնվերս բանկի» VISA քարտերի սպասարկումը «Հայբիզնեսբանկի» բանկոմատներում իրականացվում էր ճիշտ նույն սակագնով, ինչ «Կոնվերս բանկի» սեփական բանկոմատներում: