
«ՖԼԵՇ» – ՎԱՌԵԼԻՔԻ ԻՐԱՑՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԱՃԵԼ ԵՆ 10%-ՈՎ
Վառելիքի ներկրմամաբ եւ իրացմամբ զբաղվող «Ֆլեշ» ընկերությունը, չնայած համաշխարհային ֆիանանսատնտեսական ճգնաժամին, այս տարի շուրջ 10 տոկոսով ավելացրել է ներկրման ծավալները: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացրեց ընկերության փոխտնօրեն Մուշեղ Էլչյանը, իրացման ծավալները նույնպես այս տարվա առաջին եռամսյակում ավելացել են շուրջ 10 տոկոսով:
Անդրադառնալով դիզելային վառելիքի և բենզինի գներին` Մ.Էլչյանը նշեց, որ այս տարի գները համամետաբար էժան են նախորդ տարվանից, քանի որ, մասնավորապես` 2008 թ-ի օգոստոսին, հայտնի դեպքերով պայմանավորված, վառելիքի գների կտրուկ աճ էր արձանագրվել:
Ընկերության փոխտնօրենի խոսքով` համաշխարհային շուկայում տեղի ունեցող վառելիք գների փոփոխությունները հայաստանյան շուկայի վրա ազդեցություն են ունենում շուրջ 15 օրվա ընթացքում: