Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
GREAT VALLEY ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ ԽԱՂՈՂԱԳՈՐԾՆԵՐԻՆ ԿՀԱՏԿԱՑՆԻ ԱՆՏՈԿՈՍ ՎԱՐԿԵՐ
09/06/2011 11:13
Կիսվել

GREAT VALLEY ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ ԽԱՂՈՂԱԳՈՐԾՆԵՐԻՆ ԿՀԱՏԿԱՑՆԻ ԱՆՏՈԿՈՍ ՎԱՐԿԵՐ

Հայկական կոնյակ արտադրող առաջատար ընկերություններից մեկը`Great Valley-ին, շուտով կհայտարարի հայ գյուղացիական տնտեսություններին ներկա տարվա բերքի համար անտոկոս վարկեր հատկացնելու մասին, որի նպատակն է հայրենական խաղողագործության զարգացումը: Վարկային միջոցները հիմնականում պետք է ուղղվեն պարարտանյութերի, դիզվառելիքի ձեռքբերմանը, գյուղտեխնիկայի և փոխադրամիջոցների վերանորոգմանն ու վարձակալությանը:

Ինչպես նշվում է Great Valley-ի տարածած պաշտոնական հողորդագրության մեջ`  ընկերությունն արդեն վճարել է 2010թ. խաղողի բերքի մթերումների համար և ներկայումս գյուղացիական տնտեսություններին պարտքեր չունի: Այս պահին ընթանում է գնումների նոր գործընթացի նախապատրաստումը: «Մեր գործարանների և մթերման կետերի դռները մշտապես բաց են խաղողագործների առջև, որոնց արտադրանքի համար կվճարենք նոր վարկային ծրագրի շրջանակներում, դրանց պայմանները նախադեպը չունեն Հայաստանում», – այս կապակցությաբ նշել է Great Valley-ի գլխավոր տնօրեն Լևոն Արզաքանցյանը:

Great Valley ընկերությունը 1997 թվականից հետևողականորեն և նպատակասլաց իրագործում է հայ խաղողագործության և գինեգործության վերածնման և զարգացման ծրագիր` հաղթահարելով չարակամների հակազդեցությունը` կազմակերպած սաբոտաժը և մթերման կետերում զինված հարձակումները: Նրա գործարանները առաջինը Հայաստանում դեռ մինչ օտարերկրյա ներդրողների գալուստը սկսեցին հումքի մթերումը մեծ ծավալներով:  Այսպես` 1998  թվականին գնվել էր 13,5 հազար տոննա խաղող, իսկ հետագա որոշ տարիներին այս ցուցանիշը մերձեցել է 20 հազար տոննայի: 1998-2010 թթ. ընկերությունը խաղողի ձեռքբերման համար ծախսել է 8 մլրդ դրամ: Հատկապես Տիգրան Արզաքանցյանի գործուն ջանքերի շնորհիվ, որը 90-ական թվականների վերջին Great Valley ընկերության նախագահի պաշտոնն էր զբաղեցնում, հատումից փրկվեցին Հայաստանի խաղողի այգիները, և սկսվեց հանրապետության գյուղատնտեսական հիմնական ոլորտներից մեկի վերածնունդը:

Չնայած հայկական կոնյակի արտահանման անկմանը, որ կապված է համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ, Great Valley-ն սկսել է վերականգնել իր արտադրանքի իրացումը հիմնական շուկաներում: Այս նպատակով 2010 թ. ստորագրվեց պայմանագիր միջազգային Whitehall ընկերության հետ, որը Ռուսաստանում «պրեմիում» դասի ալկոհոլային ըմպելիքների առաջատար ներկրողն է և մատակարարը: Նրա մատակարարման շրջանակում են այնպիսի հանրահռչակ բրենդեր, ինչպես Hennessy կոնյակը, Dom Perignon, Moet & Chandon и Veuve Cliquot շամպայնները, Jose Cuervo թեքիլան, Glenmorangie վիսկին և այլք: 2011 թվականին Whitehall մտադիր է վաճառել ավելի քան 2 մլն շիշ Great Valley-ի կոնյակներ, ինչը համապատասխանում է հայկական կոնյակի ռուսաստանյան շուկայի 10%:

Այս տարվա սկզբին Great Valley ընկերությունը դարձավ Հայ կոնյակագործների միության ստեղծման նախաձեռնողներից և հիմնադիրներից մեկը, որի անդամությունը կօգնի իրականացնել հայկական կոնյակի արտադրության ընթացքում միջազգային ստանդարտների  պահպանման խստագույն վերահսկողություն:

Great Valley-ի արտադրության կազմակերպման բարձր մակարդակը հաստատվում է ISO 9001 որակի կառավարման համակարգի միջազգային չափանիշի հավաստագրով: Արտադրության ծավալներով, արտահանմամբ և վաճառքով Great Valley-ի ընկերությունը Հայաստանում գրավում է առաջատար դիրքերից մեկը: Նրա արտադրանքի հիմնական մասը մատակարարվում է Ռուսաստան, ինչպես նաև ԱՄՆ, Եվրոպայի և ԱՊՀ երկրներ: Great Valley-ի կոնյակները նվաճել են շուրջ 300 պարգևներ միջազգային և ազգային մրցույթներում, այդ թվում` ավելի քան 20 Գրան Պրի և Սուպեր Գրան Պրի:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08