ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՆՈՅԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն ամփոփել է 2010 թվականի նոյեմբեր ամսվա գործունեության արդյունքները:
Համաձայն հաշտարարի գրասենյակի նոյեմբեր ամսվա հաշվետվության` գրասենյակը 2010թ.-ի նոյեմբերին ստացել էֆինանսական կազմակերպություններին վերաբերող ընդհանուր քանակությամբ 59 բողոք: Ֆինանսական կազմակերպություններինվերաբերող այս 59 բողոքներից 14-ը, համաձայն օրենքի, ենթակա չեն եղել քննության Հաշտարարի կողմից (հաճախորդների միմասը իրավաբանական անձինք են եղել, մյուսների բողոքները կապված են եղել մինչ Հաշտարարի մասին օրենքի ուժի մեջ մտնելըտեղի ունեցած իրադարձությունների հետ, որոշ պահանջների վերաբերյալ արդեն իսկ առկա է եղել դատարանի որոշում, կամ գործըգտնվել է դատարանի վարույթում, մնացած դեպքերում բողոքներն ունեցել են ընդհանուր բնույթ և ըստ էության չեն պարունակելգույքային պահանջ):
Հաշտարարի քննությանը ենթակա 45 բողոքներից 19-ը նոյեմբեր ամսում ստացվել են գրավոր տեսքով և ընդունվել քննության:
2010 թ.-ի նոյեմբեր ամսվա ընթացքում գրավոր պահանջի ներկայացմամբ քննության ընդունված 19 բողոքներից 5-ն ուղղված ենեղել բանկերի դեմ, 2-ն` ապահովագրական ընկերությունների, և 12-ը` գրավատների դեմ: Վերոնշյալ պահանջներից 8-ը գտնվումեն քննության ընթացքում, 11 պահանջ մասնակի բավարարվել է: