Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
2010Թ.-ԻՆ ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ ԿՐԿՆԱՊԱՏԿՎԵԼ Է
17/03/2011 17:55
Կիսվել

2010Թ.-ԻՆ ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ ԿՐԿՆԱՊԱՏԿՎԵԼ Է

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն ամփոփել է 2010 թվականի իր գործունեության արդյունքները: Ինչպես «Բիզնես 24»-ի տեղեկացնում են բանկի մամուլի կենտրոնից`  հաշվետու ֆինանսական տարվա արդյունքներով «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» բանկի տարեկան շահույթը մինչև հարկումը ավելի քան կրկնապատկվել է` կազմելով 5.9 միլիարդ ՀՀ դրամ, ինչը 132%-ով բարձր է 2009 թվականի համադրելի ցուցանիշից: Ընդհանուր առմամբ, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2010 թվականին գրանցել է այսպիսի արդյունքներ`

 – Ակտիվները աճել են 7%-ով` կազմելով 145 միլիարդ ՀՀ դրամ:

 – Հաճախորդներին տրված համախառն վարկերն աճել են 31%-ով` կազմելեվ 86 միլիարդ  ՀՀ դրամ, որից իրավաբանական անձ հաճախորդներին տրամադրված վարկերը կազմել են 65 միլիարդ  ՀՀ դրամ: Վերջինս 67%-ով բարձր է 2009 թվականի համադրելի ցուցանիշից:

 – Հաճախորդների ավանդները 2010 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ նախորդ տարվա համեմատ նվազել են 4%-ով` կազմելով 107 միլիարդ ՀՀ դրամ:

Նվաճումներ, մրցանակներ և կոչումներ

 – ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի հետ համատեղ Առևտրի Ֆինանսավորման Ակադեմիայի հիմնադրումը: Այս նախաձեռնությամբ միջազգային առևտրում բիզնեսը զարգացնելու նպատակ ունեցող ընկերություններին ներկայացվել են սեմինար-դասախոսություններ և առևտրի օժանդակման այլ ծառայություններ:

 – Առևտրի ֆինանսավորման ծառայությունների լավագույն հաճախորդների մրցանակաբաշխության մեկնարկումը` միջազգային առևտրի բնագավառում հաջողությունների հասած կազմակերպություններն խրախուսելու համար:

 – Կասկադ Ինշուրանս ԱՓԲԸ-ի հետ կնքված ռազմավարական համագործակցության պայմանագիրը, որը հնարավորություն է ընձեռել անշարժ գույքի, ավտոմեքենաների` ներառյալ ԿԱՍԿՈ և ԱՊՊԱ, ինչպես նաև դժբախտ պատահարներից, ճանապարհորդական և բժշկական ապահովագրական ծառայությունների ապահովագրական վկայագրեր վաճառել:

 – Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանին «Euromoney 2010 Գերազանցության Մրցանակը» շնորհել է «տարվա լավագույն բանկ Հայաստանում» մրցանակը (հուլիս, 2010թ.):

 – Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը «Գլոբալ Ֆայնենս» ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանում «լավագույնը արտարժույթի առք ու վաճառքի շուկայում» (Նյու-Յորք, նոյեմբեր 2010թ.):

Բանկը տոնում է իր 15-րդ տարեդարձը Հայաստանում

Էյչ-Էս-Բի-Սի-ն Հայաստանում իր գործունեությունը սկսել է 15 տարի առաջ, 1996 թվականի մարտի 16-ին և այսօր ծառայություններ է մատուցում ավելի քան 40,000 հաճախորդների` Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Տարեդարձը նշելու առիթով, սույն թվականի մարտի 16-ը բանկը հայտարարել էր անվճար բանկային օր` հաճախորդներին ընձեռնելով իր հիմնական ծառայություններից անվճար օգտվելու մեկօրյա հնարավորություն:

«Այսօր Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն ներկայացնում է իր 2010 թվականի ֆինանսական արդյունքները: Բանկը տարվա ընթացքում ունեցել է ցուցանիշների էական աճ և իր 15-ամյա տրեդարձը տոնում է գրանցելով իր գործունեության ընթացքում շահույթի ամենաբարձր մակարդակը: Մենք շուկայում գրավում ենք կայուն դիրք և պարտավորվել ենք էլ ավելի ընդլայնել մեր բիզնեսը 2011 թվականի ընթացքում», – ասել է բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը:

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն առաջին միջազգային բանկն է Հայաստանում, որը բացվել է 1996 թվականին: Բանկի բաժնետոմսերի 70 տոկոսը պատկանում է Էյչ-Էս-Բի-Սի Խմբին, իսկ մնացած 30 տոկոսը սփյուռքահայ ներդրողներին: Բանկն առաջարկում է բազմատեսակ ծառայություններ ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդներին, այդ թվում անհատական վարկային ծառայություններ, առևտրավարկային ծառայություններ, ինչպես նաև ֆինանսական շուկայում գործառնություններ: Շնորհիվ Էյչ-Էս-Բի-Սի-ի 87 երկիր և տարածաշրջան ընդգրկող ցանցի, միակ բանկն է որ կարողանում է իր հաճախորդներին իրապես միջազգային ծառայություններ մատուցել:

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն հանդիսանում է առաջատար բանկ արտարժույթի առք ու վաճառքի շուկայում: Այն ունի 8 մասնաճյուղ և գրասենյակ Երևանում, ինչպես նաև ավելի քան 50 բանկոմատ: Բանկի հաճախորդները կարող են մասնաճյուղերի, բանկոմատների, հեռախոսային և ինտերնետային բանկային ծառայությունների միջև ընտրության կատարել: Որպես սոցիալապես պատասխանատու կազմակերպություն` Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն մշտապես ներդրումներ է կատարում կորպորատիվ պատասխանատվության ծրագրերում, որոնք ուղղված են անապահով խավի կարիքավոր երեխաներին կրթության հնարավորություն ընձեռելուն և շրջակա միջավայրին:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01