Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
«ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը ՏԱՐԵԿԱՆ ՇԱՀՈՒՅԹԻ ՑՈՒՑԱՆԻՇՈՎ ՀՀ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՌԱՋԻՆՆ Է
18/03/2011 13:36
Կիսվել

«ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը ՏԱՐԵԿԱՆ ՇԱՀՈՒՅԹԻ ՑՈՒՑԱՆԻՇՈՎ ՀՀ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՌԱՋԻՆՆ Է

Այսօր` մարտի 18-ին, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն հրավիրել էր մամուլի ասուլիս, որի շրջանակներում բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆորդը, Ֆինանսական շուկաներում գործառնական դեպարտամենտի տնօրեն և Գլխավոր գործադիր տնօրենի տեղեկալ Իրինա Սեյլանյանն ու բանկի Գլխավոր ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանն ամփոփ ներկայացրեցին 2010 թվականի արդյունքներով Էյչ-Էս-Բի-Սի Խմբի և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի ապահոված ֆինանսական ցուցանիշներն, ինչպես նաև անդրադարձան բանկի 15-ամյակի կապակցությամբ տարվա ընթացքում կազմակերպվելիք միջոցառումներին:

Այսպես, 2010 թվականի արդյունքներով Էյչ-Էս-Բի-Սի Խմբի հիմնական գործունեությունից շահույթը մինչ հարկումը աճել է 5 միլիարդ ԱՄՆ դոլարով կամ 36%-ով`կազմելով 18.4 միլիարդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, հրապարակված շահույթը մինչև հարկումն ավելի քան կրկնապատկվել է` կազմելով 19 միլիարդ ԱՄՆ դոլար: Ինչպես տեղեկացրեց Ասթրիդ Քլիֆորդը` հաշվետու այս մեկ տարվա արդյունքներով Էյչ-Էս-Բի-Սի Խումբը շահույթ է ապահովել իր գործունեության բոլոր սեգմենտներում և տարածաշրջաններում` վերջին շուրջ 5 տարիների կտրվածքով առաջին անգամ:  Նշենք նաև, որ  2010 թվականին Էյչ-Էս-Բի-Սի Խմբի վարկերի արժեզրկումից կորուստները նվազել են  12.4 միլիարդ ԱՄՆ դոլարով և կազմել 14 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը 2006 թվականից ամենացածր ցուցանիշն է: Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթը աճել է 115%-ով` կազմելով 0.73 ԱՄՆ դոլար (2009: 0.34 ԱՄՆ դոլար):

Ինչ վերաբերում է  «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի 2010 թվականի ֆինանսական արդյունքներին, ապա նշենք, որ 2010 թվականին բանկը գրանցել է աճ` գրեթե բոլոր ֆինանսական ցուցանիշների գծով: Ինչպես տեղեկացրեց բանկի Գլխավոր ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը` 2010 թվականի արդյունքներով բանկի հապարակված տարեկան շահույթը մինչև հարկումը ավելի քան կրկնապատկվել է` կազմելով 5.9 միլիարդ  ՀՀ դրամ, ինչը 132%-ով բարձր է 2009 թվականի համադրելի արդյունքից: Հատկանշական է, որ այս ցուցանիշով  «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ն առաջինն է ՀՀ բանկային համակարգում: Միևնույն ժամանակ, բանկի ակտիվները աճել են 7%-ով` կազմելով 145 միլիարդ ՀՀ դրամ, իսկ այս մեկ տարվա ընթացքում հաճախորդներին տրված համախառն վարկերն աճել են 31%-ով` կազմելեվ 86 միլիարդ  ՀՀ դրամ, որից իրավաբանական անձ հաճախորդներին տրամադրված վարկերը կազմել են 65 միլիարդ  ՀՀ դրամ: Վերջինս 67%-ով բարձր է 2009 թվականի համադրելի ցուցանիշից: Հաճախորդների ավանդները 2010 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ նախորդ տարվա համեմատ նվազել են 4%-ով` կազմելով 107 միլիարդ ՀՀ դրամ: Գևորգ Թուռումյանի պարզաբանմամբ` բանկի հաջողվել է գրանցել  ֆինանսական ցուցանիշների աճ առավելապես շնորհիվ բանկի բաժնետերերի կողմից 2010 թվականին բանկի կապիտալի համալրման: 2010 թվականի երկրորդ կեսին, երբ կենտրոնական բանկը խստացրեց նորմատիվային պահանջները, բանկի բաժնետերերը պատրաստակամություն հայտնեցին ավելացրել բանկի կապիտալը մոտ 2,9 մլրդ դրամով, ինչը հնարավորություն տվեց շարունակել առաջնային դիրք գրավել հայաստանյան շուկայում:

2011 թվականի համար «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն կանխատեսում է վարկային պորտֆելի աճ` ինչպես իրավաբանական անձնաց, այնպես էլ ֆիզիկական անձանց վարկավորման տեսանկյունից: Գևորգ Թառումյանի վստահեցմամբ` բանկն այսօր վարկավորման ոլորտում չունի որևէ խնդիր` ռեսուրսների առումով: «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» բանկը պատրաստ է բավարարել բոլոր լավ վարկային հայտերը:

Նշենք նաև, որ բանկի ներկայացուցիչների տեղեկացմամբ, այսօր «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» բանկի մասնաբաժինները հայաստանյան ավանդների, ինչպես նաև արտարժույթային գործառնությունների շուկաներում ամենամեծն է:

Ներկայացնենք նաև «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի 2010 թվականի նվաճումները, մրցանակներն ու կոչումները

 – ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի հետ համատեղ Առևտրի Ֆինանսավորման Ակադեմիայի հիմնադրումը: Այս նախաձեռնությամբ միջազգային առևտրում բիզնեսը զարգացնելու նպատակ ունեցող ընկերություններին ներկայացվել են սեմինար-դասախոսություններ և առևտրի օժանդակման այլ ծառայություններ:

 – Առևտրի ֆինանսավորման ծառայությունների լավագույն հաճախորդների մրցանակաբաշխության մեկնարկումը` միջազգային առևտրի բնագավառում հաջողությունների հասած կազմակերպություններն խրախուսելու համար:

 – Կասկադ Ինշուրանս ԱՓԲԸ-ի հետ կնքված ռազմավարական համագործակցության պայմանագիրը, որը հնարավորություն է ընձեռել անշարժ գույքի, ավտոմեքենաների` ներառյալ ԿԱՍԿՈ և ԱՊՊԱ, ինչպես նաև դժբախտ պատահարներից, ճանապարհորդական և բժշկական ապահովագրական ծառայությունների ապահովագրական վկայագրեր վաճառել:

 – Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանին «Euromoney 2010 Գերազանցության Մրցանակը» շնորհել է «տարվա լավագույն բանկ Հայաստանում» մրցանակը (հուլիս, 2010թ.):

– Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը «Գլոբալ Ֆայնենս» ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանում «լավագույնը արտարժույթի առք ու վաճառքի շուկայում» (Նյու-Յորք, նոյեմբեր 2010թ.):

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6