Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
IFC-Ն ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿԻՆ` ԸՆԴԼԱՅՆԵԼՈՒ ՓՄՁ ՎԱՐԿԱՎՈՐՈՒՄԸ
02/11/2010 16:28
Կիսվել

IFC-Ն ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿԻՆ` ԸՆԴԼԱՅՆԵԼՈՒ ՓՄՁ ՎԱՐԿԱՎՈՐՈՒՄԸ

Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն աջակցելու է  Անելիք Բանկին` կատարելագործելու ռիսկերի կառավարման համակարգը և ընդլայնելուփոքր ձեռնարկությունների վարկավորումը:  Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են IFC-ի հայաստանյան գրասենյակից` այսնախաձեռնությունն IFC-ի ավելի լայն ռազմավարության մի մասն է, որի նպատակն է հզորացնել բանկերը տարածաշրջանում` հաղթահարելուհամաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքները:

IFC-ի «Ֆինանսական շուկաներում հակաճգնաժամային» ծրագրի փորձագետներն Անելիք Բանկի աշխատակիցներին կներկայացնեն ռիսկերիկառավարման լավագույն փորձը, որն ողղված կլինի փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման ծավալների ավելացմանը

««Անելիք Բանկ» ՓԲԸ-ն իր գործունեության 2 տասնամայակի ընթացքում միշտ կարևորել է համագործակցությունը միջազգային ֆինանսականհաստատությունների հետ:  Անելիք Բանկը համագործակցել է Հայաստանում գործող գրեթե բոլոր միջազգային ֆինանսական կազմակերպություններիհետ, և այս ծրագիրը ամբողջացնում է այդ ցանկը: IFC-ի հետ մեկնարկած այս նոր ծրագիրը հնարավորություն կընձեռի Անելիք Բանկում ներդնելռիսկերի կառավարման, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի վարկավորման արդյունավետության բարձրացման նոր մեխանիզմներ», –  իր խոսքումնշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի Վարչության Նախագահ Սամվել Չզմաչյանը:

IFC-ի կովկասյան տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքը ասաց. «Մենք կաշխատենք Անելիք Բանկի հետ` բարելավելու ռիսկերի կառավարմանգործընթացները, ավելացնելու բանկի կողմից փոքր ձեռնարկություններին տրամադրվող վարկերի ծավալը և նպաստելու երկրում տնտեսական աճիլրացուցիչ հնարավորությունների ստեղծմանը»: 

Ավստրիայի և Նիդեռլանդների կառավարությունների հետ համագործակցությամբ` IFC-ն 2009թ.-ից Եվրոպայում և Կենտրոնական Ասիայումիրականացնում է իր «Ֆինանսական շուկաներում հակաճգնաժամային» ծրագիրը: Ծրագիրը բանկային համակարգի ավելի քան 1,000 ավագ և միջինօղակի մասնագետների համար կազմակերպել է վերապատրաստման դասընթացներ` ռիսկերի և չաշխատող ակտիվների կառավարման վերաբերյալ: IFC փորձագետներն աշխատում են նաև առկա օրենսդրության բարելավման ուղղությամբ` ստեղծելու չաշխատող ակտիվների թափանցիկշուկաներ`  աջակցելով հետճգնաժամից վերականգնման գործընթացին տարածաշրջանում:

IFC-ն` Հայաստանի  անդամակցությունից ի վեր 1995 թվականին, ներդրել է 87 մլն ԱՄՆ դոլար երկրի տնտեսության տարբեր ոլորտներումիրականացվող 18 ծրագրերում, ներառյալ` ֆինանսական շուկաները, ընդհանուր արտադրության ոլորտը, էներգետիկան, հանքարդյունաբերությունը և քիմիական արդյունաբերությունը: IFC-ն խորհրդատվական ծառայությունների ծրագրերի միջոցով մատուցել է նաևխորհրդատվություն` ուղղված ֆինանսական հատվածին, կայուն էներգետիկային և ներդրումային միջավայրի իրավական դաշտի պարզեցմանը:

Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն զարգացող երկրներում համաշխարհային զարգացման ամենախոշոր հաստատությունն է, որիուշադրությունն ուղղված է մասնավոր հատվածին: Մենք մարդկանց համար ստեղծում ենք  աղքատությունից խուսափելու և իրենցկենսամակարդակըբարելավելու հնարավորություններ: Մենք այդ անում ենք տրամադրելով ֆինանսավորում` աջակցելով գործարարներին ավելի ուավելի շատմարդկանց աշխատանքով ապահովելու և հիմնական ծառայություններ մատուցելու գործում, համախմբելով կապիտալն այլ աղբյուրներիցևտրամադրելով խորհրդատվական ծառայություններ` ապահովելու կայուն զարգացում: Համաշխարհային տնտեսության համարանկայունժամանակներում մեր նոր ներդրումները 2009թ.-ի ֆինանսական տարում հասել են ռեկորդային 18 միլիարդ դոլարի:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1990թ.- ին: Անելիք Բանկն առաջինն է հայկական բանկերի մեջ, որ ստեղծեց ԴրամականՓոխանցումների«Անելիք»  համակարգը 1997թ., որը գործում է աշխարհի գրեթե 100 երկրներում, 500 բանկերում: ՙԱնելիք Բանկը նաև միակհայկական բանկն է, որն ունի սեփական ՙԱնելիք Ռու՚ ՍՊԸ առևտրային դուստր բանկ Ռուսաստանի Դաշնությունում` գրանցված 2003թ.-ին ՌԴԿԲ-ի կողմից:  Վերջին 5 տարիների ընթացքում Անելիք Բանկի ակտիվներն աճել են 2 անգամ,  վարկային պորտֆելը` 2.1անգամ, իսկ կապիտալըավելացել է ավելի քան 3.7 անգամ:

AMP
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52