Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 96.00+0.57 WTI - 92.03+1.11
COMEX:  GOLD - 4491.70+1.48 SILVER - 66.54+1.49
COMEX:  PLATINUM - 1809.80+1.49
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.25-1.01 EUR/GBP - 1.1625+0.28
FOREX:  EUR/USD - 1.1625+0.28 GBP/USD - 1.3526+0.26
STOCKS RUS:  RTSI - 802.99+1.49
STOCKS US: DOW JONES - 53686.11+1.18 NASDAQ - 26584.06+1.40
STOCKS US: S&P 500 - 7747.71+1.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.52+0.70 CAC40 - 8286.40+0.07
STOCKS EUR:  DAX - 26003.32+0.63
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
IFC-Ը ԵՎ ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ՀԱՄԱՏԵՂՈՒՄ ԵՆ ՋԱՆՔԵՐԸ` ԱՋԱԿՑԵԼՈՒ ՀՀ-ՈՒՄ ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆԸ
09/06/2010 16:33
Կիսվել

IFC-Ը ԵՎ ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ՀԱՄԱՏԵՂՈՒՄ ԵՆ ՋԱՆՔԵՐԸ` ԱՋԱԿՑԵԼՈՒ ՀՀ-ՈՒՄ ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆԸ

Այսօր` հունիսի 9-ին, Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն և Ամերիաբանկը լրատվամիջոցներին հրավիրել էին միանալու IFC-ի և բանկի ղեկավար ներկայացուցիչներին` այցելելու «Ջերմուկ-2» փոքր հիդրոէլեկտրակայանի շինարարության տարածք: Ջերմուկում այդ շինարարությունն առաջին նախագծերից մեկն է, որ ֆինանսավորվել է Ամերիաբանկի կողմից` IFC-ի տրամադրած 15 միլիոն ԱՄՆ դոլարի չափով հիմնական վարկի միջոցներից, որն  ուղղված է վերականգնվող էներգետիկայի փոքր ծավալի նախագծերի ֆինանսավորմանը` խթանելու վերականգնվող էներգետիկայի մատակարարումը և նպաստելու Հայաստանում ջերմոցային գազի արտանետումների նվազեցմանը: 
 
Ֆինանսավորումը կօգնի մեծացնել նաև Հայաստանի ներքին էներգաարտադրությունը, տարբերակել էլեկտրամատակարարումը և նվազեցնել երկրի կախվածությունը վառելիքի ներկրումից: Ծրագիրը հանդիսանում է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում IFC-ի տարածաշրջանային ռազմավարության մասը, որը նպատակաուղղված է Հայաստանում վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության աջակցման համար հնարավորությունների զարգացմանը:
 
Ջերմուկ ՓՀԷԿ-ը կառուցվում է ՀՀ Վայոց Ձորի մարզում, Ջերմուկ քաղաքի մոտակայքում, Արփա գետի բնական հոսքի վրա: Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 3,150,000 ԱՄՆ դոլար, որից 2,000,000 ԱՄՆ դոլարը կատարվելու է վարկային միջոցների հաշվին: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը կազմում է 2.3 ՄՎտ, տարեկան կանխատեսվող արտադրանքը` 10,260,000 ԿՎ/ժ էլեկտրաէներգիա:
 
Ջերմուկ-2 ՓՀԷԿ-ի վարկավորումը սկսվել է 2009թ. սեպեմբեր ամսին: 2010թ. փետրվարին ՓՀԷԿ-ի ֆինանսավորումն ամբողջությամբ ընգրկվել է IFC-ի կողմից ֆինանսավորվող Վերականգնվող Էներգետիկայի Վարկավորման ծրագրում: Շնորհիվ նշված ֆինանսավորման` հնարավոր դարձավ Ջերմուկ-2 ՓՀԷԿ-ի կառուցումը պատշաճ մակարդակով և սեղմ ժամկետներում: Ներկայումս կատարվել է շինարարական աշխատանքների գերակշիռ մասը, պատվիրվել են չեխական արտադրության բարձրորակ հիդրոսարքավորումներ, կառուցվել է խողովակաշարի զգալի մասը: ՓՀԷԿ-ը նախատեսվում է շահագործման հանձնել 2010թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին:
AMP
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12