Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
IFC-Ի ԳՈՐԾԱԴԻՐ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ ԼԱՐՍ Հ. ԹԱՆԵԼԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
27/08/2010 20:51
Կիսվել

IFC-Ի ԳՈՐԾԱԴԻՐ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ ԼԱՐՍ Հ. ԹԱՆԵԼԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Օգոստոսի 26-ին Համաշխարհային խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) գործադիր փոխնախագահ և գլխավոր տնօրեն Լարս Հ. Թանելը  IFC-ի այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ  այցելել է Ամերիաբանկ և հանդիպել Բանկի ղեկավարության հետ: Պարոն Թանելը մեծ ներդրում է ունեցել IFC-ի գործունեության ընդլայնման, ինչպես նաև վերջինիս կողմից նորաստեղծ շուկաների համար հնարավորությունների ստեղծման և մարդկանց կյանքի բարելավման առաքելության գործում: Հայաստան կատարած այցի ժամանակ պարոն Թանելը այցելել է Ամերիաբանկ` նպատակ ունենալով ծանոթանալ IFC-ի կողմից  Ամերիաբանկին տրամադրված միջոցների օգտագործման ուղղություններին, այդ միջոցների շնորհիվ հաճախորդների կողմից իրականացվող  աշխատանքներին, ինչպես նաև IFC-ի և Ամերիաբանկի  հետագա անելիքներին:

Հանդիպման մասնակիցները նշեցին, որ Ամերիաբանկը հաջողությամբ և բավականին կարճ ժամկետներում է օգտագործել  IFC-ի կողմից  տրամադրված միջոցները: Նշենք, որ IFC-ն Ամերիաբանկին տրամադրել է 10 մլն ԱՄՆ դոլարի երաշխիք` միջազգային առևտրի ֆինանսավորման համար և 15 մլն ԱՄՆ դոլարի վարկ` փոքր հիդրոէլեկտրակայաների կառուցման համար:

Առևտրի ֆինանսավորման երաշխիքը Բանկին հնարավորություն է ընձեռել ընդլայնել իր հաճախորդների օտարերկրյա առևտրային գործարքները Հայաստանում: Ամերիաբանկը միացել է IFC-ի “Համաշխարհային առևտրի ֆինանսավորման ծրագրին” որպես թողարկող բանկ և ստացել 100 տոկոս երաշխիք իր հաճախորդների ներկրման և արտահանման գործառնությունների համար, ներառյալ փոքր և միջին ձեռնարկությունները: Բանկը ստացել է նաև ծրագրում մասնակցող ավելի քան 300 բանկերի համաշխարհային ցանցից օգտվելու հնարավորություն:

Կարևորելով վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման անհրաժեշտությունը տնտեսության համար` Ամերիաբանկն ակտիվորեն հանդես է գալիս այդ ոլորտի ֆինանսավորման տարբեր ծրագրերով:

IFC-ից ստացված 15 միլիոն դոլարի վարկը Ամերիաբանկին հնարավորություն է տվել տրամադրել երկարաժամկետ ֆինանսավորում Վայոց ձորի, Գեղարքունիքի և Լոռու մարզերի թվով 8 փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման համար, որոնց ընդհանուր դրվածքային հզորությունը կազմում է 26.08 ՄՎտ, իսկ կանխատեսվող էլեկտրաէներգիայի արտադրանքը`80.6 մլն ԿՎՏժ:

Փոքր ՀԷԿ-երի ֆինանսավորումն օգնում է մեծացնել Հայաստանի տեղական էլեկտրաէներգիայի արտադրությունը, դիվերսիֆիկացնել էլեկտրամատակարարման աղբյուրները, կրճատել  ածխաթթու գազի արտանետումները և նվազեցնել երկրի կախվածությունը վառելիքի ներկրումից:

Հանդիպման մասնակիցները դիտեցին նաև տեսաֆիլմ  "Ջերմուկ-2" փոքր հիդրոէլեկտրակայանի շինարարական  աշխատանքների ընթացքի վերաբերյալ, որի  նախագծային արժեքի գերակշիռ մասը ֆինանսավորվում է Ամերիաբանկի վարկային միջոցների հաշվին՝ IFC-ի  կողմից տրամադրված վարկի շրջանակներում:

Ակնկալվում է, որ այսուհետ կընդլայնվի IFC-ի և Ամերիաբանկի համագործակցությունը` ի նպաստ Հայաստանի տնտեսության հետագա բարգավաճման:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08