Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ԻՆԵԿՈԲԱՆԿԸ ՎԶԵԲ-Ի ԿՈՂՄԻՑ ՍՏԱՑԵԼ Է 17 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ
20/10/2010 16:27
Կիսվել

ԻՆԵԿՈԲԱՆԿԸ ՎԶԵԲ-Ի ԿՈՂՄԻՑ ՍՏԱՑԵԼ Է 17 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ

ՎԶԵԲ-ը երկու վարկային ծրագրի շրջանակներում` Հայաստանում երկարատև գործընկեր հանդիսացող Ինեկոբանկին է տրամադրում 17 մլն ԱՄՆ դոլարի վարկ`  երկրի մասնավոր հատվածի զարգացմանն աջակցելու նպատակով:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Ինեկոբանկից` ՎԶԵԲ-ը ընդլայնում է Հայաստանում մասնավոր գործարարության ֆինանսավորման հնարավորությունը 6 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցների չափով Ինեկոբանկի կողմից միջին ձեռնարկություններին տրամադրվող վարկերում ֆինանսավորվող մասնակցության միջոցով` Միջին ձեռնարկությունների համաֆինանսավորման վարկային ծրագրի շրջանակներում: Մեկ այլ 11 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ է տրամադրվել փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ-ներ) վարկավորման նպատակով: 

Ստեղծված լինելով 1996 թվին` Ինեկոբանկը հանդիսանում է դինամիկ զարգացող բանկ, որը մասնագիտացված է միկրո և ՓՄՁ սեկտորի ֆինանսավորման ուղղվածությամբ և ունի կայուն դիրք մանրածախ ֆինանսական ծառայությունների շուկայում: Ըստ ընդհանուր ակտիվների` այն Հայկական բանկային համակարգում զբաղեցնում է 11-րդ տեղը, իսկ կապիտալի և ակտիվների եկամտաբերության ցուցանիշներով` /ROE և ROA/ առաջատարների եռյակում է:

ՎԶԵԲ-ը ֆինանսական և տեխնիկական աջակցություն է տրամադրել Ինեկոբանկին 2005 թվից ի վեր` իր Առևտրի ֆինանսավորման և միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ-ներ) ֆինանսավորման ծրագրերի շրջանակներում` ընդհանուր 12 մլն ԱՄՆ դոլարի չափով: Նոր 17 մլն. ԱՄՆ դոլարի Ֆինանսական միջոցները հնարավորություն կտան Ինեկոբանկին պահպանել իր զարգացման շարժիչ ուժը և ընդլայնել հաճախորդների բազան` ՎԶԵԲ-ի մասնակցությամբ առավել խոշոր հաճախորդներին վարկեր տրամադրելու միջոցով և Տեխնիկական Աջակցության շրջանակներում տրամադրվող խորհրդատվության միջոցով: Նոր ՓՄՁ վարկը կապահովի հավելյալ ֆինանսավորում Ինեկոբանկի առկա ՓՄՁ հաճախորդների և նոր հաճախորդների համար: 

«Սույն համաֆինանսավորման ծրագրի միջոցով ՎԶԵԲ-ը շարունակում է աջակցել իր երկարատև գործընկեր բանկին` Ինեկոբանկին, որը բավականին կայուն աճ է ցուցաբերել 2007 թվից ի վեր: ՎԶԵԲ-ի միջոցները կաջակցեն հասցեագրելու շուկայում ֆինանսական ճեղքվածքները և աջակցել Հայաստանում լավագույնս որակավորված ընդլայնվող մասնավոր ձեռնարկություններին, որոնք մասնավոր սեկտորի դինամիկ մասն են հանդիսանում և առանցքային դեր են խաղում տնտեսության զարգացման գործում», – ասել է Հայաստանում ՎԶԵԲ գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը:

«ՓՄՁ ոլորտը Բանկի համար ռազմավարական ուղղություն է: Արդեն տասը տարուց ավել է, ինչ Ինեկոբանկի վարկային ներդրումների կեսից ավելին ուղղվում են հենց այս ոլորտ, և ՎԶԵԲ-ի  կողմից տրամադրվող նոր միջոցները ևս կօգտագործվեն փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման նպատակով:  Ինեկոբանկն առաջիկայում մտադիր է զարգացնել իր գործունեությունը ՓՄՁ ոլորտում,  որտեղ մենք դիրքավորվում ենք որպես “հաճախորդին հարմար” բանկ՝ ապահովելով բարձրորակ և մատչելի բանկային ծառայություններ: Ինեկոբանկը ՎԶԵԲ-ի հետ ունի արդեն ավելի քան 5 տարվա արդյունավետ համագործակցության պատմություն և առևտրի ֆինանսավորման ոլորտում վերջինիս կողմից ճանաչվել է որպես լավագույն առևտրի ֆինանսավորման բանկ Հայաստանում: Այս տարիների ընթացքում մեզ հաջողվել է ավելացնել շուկայի մեր մասնաբաժինը և ծառայեցնել այս համագործակցությունը ի շահ մեր հաճախորդների` օգնելով նրանց մուտք գործել նոր շուկաներ և զարգացնել իրենց բիզնեսը: Մեր համատեղ նպատակներին հասնելու համար մենք գործադրում ենք մեր լավագույն ջանքերը»,- ասել է Ավետիս Բալոյանը՝ Ինեկոբանկի գործադիր տնօրենը:

ՎԶԵԲ-ի մասնակցությամբ վարկը Բանկի Միջին Ձեռնարկությունների Համաֆինանսավորման Ծրագրի մի մաս է` նպատակաուղղված աջակցելու Հայաստանում ֆինանսական միջնորդության հզորացմանը միջնաժամկետ վարկային գծերի միջոցով` տրված առևտրային բանկերին առևտրի ոլորտի հաճախորդներին վարկեր տրամադրելու նպատակով: 2006 թվին վարկային սույն ծրագրի մեկնարկից ի վեր ՎԶԵԲ-ը տրամադրել է ավելի քան 41.7 մլն ԱՄՆ դոլար Հայաստանում գործող 7 բանկերին:

ՓՄՁ վարկը Հայաստան Բազմաբանկ Շրջանակային Ծրագիր II-ի մի մաս է, որը ուղղված է աջակցելու Հայաստանում ֆինանսական միջնորդության հզորացմանը միջնաժամկետ վարկային գծերի միջոցով` տրված տեղական առևտրային բանկերին առևտրային հաճախորդներին վարկեր տրամադրելու նպատակով: 2006 թվին վարկային սույն ծրագրի մեկնարկից հետո ավելի քան 150 մլն ԱՄՆ դոլար է վճարվել Հայաստանում գործող 12 բանկերին:

Հայաստանում ՎԶԵԲ-ի գործունեության մեկնարկից ի վեր տրամադրվել է ավելի քան 420 միլիոն Եվրո` ֆինանսական, մասնավոր բիզնեսի, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում մոտ 82 ծրագիր ֆինանսավորելու համար, որոնցից 96% -ը ուղղված են եղել մասնավոր սեկտորի զարգացմանը:

“Ինեկոբանկ” ՓԲԸ-ն հիմնադրվել է 1996 թ-ին: 2010թ. սեպտեմբերի վերջի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 53.4 մլրդ. ՀՀ դրամ, իսկ կապիտալը` 11.6 մլրդ. ՀՀ դրամ: Բանկի բաժնետերերի շարքում են Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և KfW խմբի անդամ հանդիսացող DEG կազմակերպությունը` համապատասխանաբար 10% և 13.5% բաժնեմասերով:

 

AMP
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08