Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
IFC-Ի ԵՎ «ԻՆԵԿՈԲԱՆԿ»-Ի ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ԱՌԵՎՏՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
26/08/2010 18:00
Կիսվել

IFC-Ի ԵՎ «ԻՆԵԿՈԲԱՆԿ»-Ի ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ԱՌԵՎՏՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Այսօր` օգոստոսի 26-ին, Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ի և «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի միջև ստորագրվել է առևտրի ֆինանսավորման պայմանագիր, որն ուղղված կլինի Հայաստանի ՓՄՁ ոլորտում առևտրի ֆինանսավորման ընդլայնմանը: Պայմանագիրը ստորագրել են IFC-ի գործադիր փոխնախագահ և գլխավոր տնօրեն Լարս Թանելը և «Ինեկոբանկ»-ի գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը: Համաձայն պայմանագրի, IFC-ն իր «Առևտրի համաշխարհային ֆինանսավորման ծրագրի» միջոցով երաշխավորելու է «Ինեկոբանկ»-ի կողմից ֆինանսավորված առևտրի առանձին գործարքները: 

IFC-ի գործադիր փոխնախագահ և գլխավոր տնօրեն Լարս Թանելի գնահատմամբ` պայմանագրի ստորագրմամբ IFC-ը, որպես երկարաժամկետ գործընկերներ և բաժնետերեր, նոր քայլ է իրականացնում «Ինեկոբանկ»-ի հետ համագործակցության շրջանակներում, և պայմանագրի ստորագրմամբ մեկնարկում է առևտրի ֆինանսավորման աջակցության ոլորտում  բանկի հետ համագործակցության մեկ այլ փուլ:

«Ինեկոբանկ»-ի գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանն իր հերթին վստահություն հայտնեց, որ IFC-ի «Առևտրի համաշխարհային ֆինանսավորման ծրագիրը» բանկին կօգնի էլ ավելի զարգացնելու առևտրի ֆինանսավորմանն ուղղված աշխատանքները` առաջարկելով առավել մրցակցային պայմաններ բանկի հաճախորդներին և ընդլայնելով միջազգային կապերը ծրագրին մասնակցող գործընկեր բանկերի համաշխարհային ցանցի միջոցով:  

«Ինեկոբանկ»-ի վարկային ծառայությունների ղեկավարի տեղակալ Վաղինակ Խաչատրյանի պարզաբանմամբ` միջազգային առևտրի ոլորտում միջազգային կորպորացիաները սովորաբար պահանջում են, որպեսզի հայաստանյան բանկերի կողմից տրամադրված բանկային երաշխիքները և ակրեդիտիվները հաստատվեն միջազգային բանկերի կողմից, և շատ հաճախ այս պայմաններում հայաստանյան բանկերը ստիպված են լինում «սառեցնել» գումարներ: Վաղինակ Խաչատրյանի խոսքերով` IFC-ի և «Ինեկոբանկ»-ի միջև ստորագրված այս պայմանագրի շրջանակներում IFC-ը «Ինեկոբանկ»-ի տրամադրած երաշխիքների դիմաց կտրամադրի երաշխավորություն, ինչը բանկի հաճախորդների համար առավել մատչելի կդարձնի միջազգային առևտրի ֆինանսավորման գործիքները: Պայմանագիրն, ընդհանուր առմամբ, բանկին հնարավորություն կտա տրամադրել առևտրի ֆինանսավորման ավելի լավ լուծումներ իր ներկրող և արտահանող հաճախորդներին և ընդլայնել առևտրի ֆինանսավորման իր գործառնությունները:  

IFC-ի համագործակցությունը «Ինեկոբանկ»-ի հետ սկիզբ է առել 2006 թվականին: Այդ ժամանակվանից ի վեր IFC-ն բազմաթիվ անգամ բանկին տրամադրել է ֆինանսավորում: Տարեսկզբին IFC-ն օգնեց բանկին մեծացնելու վերջինիս միկրովարկերի տրամադրման կարողությունները կատարողականի վրա հիմնված դրամաշնորհային ծրագրի միջոցով, որը հնարավոր է դարձնում եռամյա ժամանակահատվածում տրամադրելու ավելի քան 71,000 նոր միկորվարկեր անհատներին և փոքր ձեռնարկատերերին, հիմնականում Հայաստանի գյուղական շրջաններում:

Հատկանշական է, որ առևտրի ֆինանսավորման ոլորտում ակտիվ գործունեության շնորհիվ «Ինեկոբանկ»-ը երկու անգամ արժանացել է հեղինակավոր մրցանակի` 2007 և 2009 թվականններին ճանաչվելով տարվա առևտրի ֆինանսավորման լավագույն բանկ Հայաստանում:

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն 1996 թվականին հիմնադրված ունիվերսալ բանկային ծառայություններ մատուցող բանկ է, որի առաքելությունն է աջակցել Հայաստանում տնտեսական զարգացմանն ու բնակչության բարեկեցության բարձրացմանը: Հանդիսանալով հայաստանյան առաջատար բանկերից մեկը` «ՙԻնեկոբանկ»-ը 2010թ. հունիսի 30-ի դրությամբ գրանցել է 127,6 մլն ԱՄՆ դոլարի ակտիվներ և 30,3 ԱՄՆ դոլարի կապիտալ: IFC-ն հանդիսանում է բանկի բաժնետոմսերի 10 տոկոսի սեփականատերը, բաժնետեր է նաև DEG-ը` 13.5 տոկոս բաժնետոմսերով: 

Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն զարգացող երկրներում համաշխարհային զարգացման ամենախոշոր հաստատությունն է, որի ուշադրությունն ուղղված է մասնավոր հատվածին: Համաշխարհային տնտեսության համար անկայուն ժամանակներում IFC-ի նոր ներդրումները 2009թ.-ի ֆինանսական տարում հասել են ռեկորդային 18 միլիարդ դոլարի: 

AMP
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08