Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.50
EUR BUY - 415.00+1.00 EUR SELL - 419.50+0.50
OIL:  BRENT - 103.94-1.71 WTI - 101.19-1.14
COMEX:  GOLD - 4360.20+0.32 SILVER - 65.47+1.84
COMEX:  PLATINUM - 1799.30+0.63
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.04+0.63 EUR/GBP - 1.1481+0.20
FOREX:  EUR/USD - 1.1481+0.20 GBP/USD - 1.3363-0.07
STOCKS RUS:  RTSI - 838.30-1.97
STOCKS US: DOW JONES - 51778.04+0.61 NASDAQ - 26418.30+1.69
STOCKS US: S&P 500 - 7637.76+1.14
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10816.14+1.19 CAC40 - 8186.93+0.57
STOCKS EUR:  DAX - 25716.71+0.70
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
IPHONE 4-Ը ԿՐԿԻՆ ORANGE-Ի ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ Է
23/12/2010 17:45
Կիսվել

IPHONE 4-Ը ԿՐԿԻՆ ORANGE-Ի ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ Է

Ամանորի նախօրեին Orange-ը վերսկսում է iPhone 4-ի վաճառքը է իր խանութներում: Հիշեցնենք, որ այս կախարդական սմարթֆոնի առաջին խմբաքանակը սպառվել էր վաճառքի մեկնարկից ընդամենը մի քանի շաբաթ անց` աննախադեպ մեծ պահանջարկի պատճառով: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «Օրանժ-Արմենիա» ընկերությունից` Orange-ի  խանութներում iPhone 4-ը կարելի է ձեռք բերել հատուկ iPhone-ի համար մշակված սակագնային պլաններով: 

iPhone 4-ն առանձնանում է FaceTime ծրագրով, որի շնորհիվ տեսազանգի երազանքն իրականություն է դառնում: Այն աչքի է ընկնում նաև Apple-ի նորագույն Retina էկրանով, որը հեռախոսի համար երբևէ ստեղծված ամենաբարձր կետայնության էկրանն է, որն ապահովում է տեքստի, պատկերի ու տեսանյութի գերազանց որակ: iPhone 4-ն ունի 5 մեգապիքսելանոց տեսախցիկ` LED լուսարձակով, HD բարձր հստակությամբ տեսաձայնագրման հնարավորություն, Apple-ի A4 պրոցեսոր, գիրոսկոպ և ապահովում է 40 տոկոսով ավելի երկար խոսելաժամանակ: Այն աշխարհում ամենաբարակ սմարթֆոնն է` պատրաստված ապակուց և չժանգոտվող պողպատից` միանգամայն նոր ու գեղեցիկ դիզայնով: iPhone 4-ում տեղադրված  է աշխարհի առաջատար բջջային օպերացիոն համակարգը` iOS 4-ը, որը ներառում է ավելի քան 100 նոր հնարավորություններ: Հեղափոխական App Store-ը մուտքի հնարավորություն է ընձեռում ավելի քան 200,000 ծրագրային հավելվածների, այդ թվում` նոր iMovie-ին, որը ստեղծված է հատուկ iPhone 4-ի համար:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37