Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԽԱՂԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ «ԲԱՑ ԽԱՂ» ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ
04/05/2011 18:08
Կիսվել

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԽԱՂԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ «ԲԱՑ ԽԱՂ» ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

Այսօր մեկնարկեց համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի առաջին բաց առաջնությունը, որը կազմակերպել են Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) և «Orange Արմենիա» ընկերությունը: Ինչպես այսօր` մայիսի 4-ին, հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ներկայացրեցին ԻՏՁՄ-ի գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան` այս առաջնության նպատակն է զարգացնել համակարգչային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, որը հնարավորություն կտա ստեղծել նոր բիզնես միջավայր, բացահայտել նոր տաղանդներ, մոտիվացնել երիտասարդներին, ովքեր հնարավորություն կունենան իրականացնել իրենց մտահղացումները և կմասնակցեն լավագույն ՏՏ ընկերություններում նախագծերի իրականացմանը:
 
«Ըստ DISCOVERY Research Group-ի` Ռուսաստանի Դաշնությունում 2010թ Համակարգչային Խաղերի շուկայի  ծավալը հասել էր 540 մլն ԱՄՆ դոլարի, իսկ համաշխարային շուկայինը կազմում է 42 մլրդ: Կարծում ենք, որ սա այն ոլորտներից է, որ դեռ բավականաչափ չի հետազոտվել ու շահագործվել Հայաստանում: Կարծում ենք, որ ժամանակն է նաև Հայաստանում խրախուսել հայ ծրագրավորողներին` փորձել ուժերն այս ոլորտում»,- իր խոսքում նշեց ԻՏՁՄ-ի գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
 
«Համակարգչային խաղերի ոլորտն արդեն իր հաստատուն դերն ունի ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտում: Նոր, սակայն շատ դինամիկ կերպով զարգացող ու աճող ոլորտ է հեռախոսների համար նախատեսված խաղային ծրագրերի և հավելվածների ոլորտը: Այս համատեսքստում հայկական բովանդակությունը պետք է հետ չմնա համաշխարհային զարգացումներից: Հուսով ենք, որ այս առաջնությունը մեզ թույլ կտա վեր հանել տաղանդներին ու գտնել նրանց գաղափարների իրականացման համար լավագույն ուղիները», – ընդգծեց Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
 
Առաջնությունն  անցկացվելու է 4 փուլով և ունենալու է 7 անվանակարգ` Լավագույն խաղ, Սցենար, Կերպար, Դիզայն, Անիմացիա, Նորարարություն և Լավագույն շարժական հավելված-խաղ: Յուրաքանչյուր փուլի ընթացքում մասնակիցները կներկայացնեն իրենց կողմից նախագծված համակարգչային խաղերը` խաղի կոնցեպտը, գրաֆիկան/դիզայնը և տեխնիկական հնարավորությունները, որոնց համար կգնահատվեն ժյուրիի կողմից: Մինչև 3-րդ փուլը ներառյալ` կարող են գրանցվել նոր մասնակիցներ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ կկորցնեն մինչև մասնակցության հայտը ներկայացնելու օրը անցկացված փուլերի միավորները: 4-րդ` եզրափակիչ փուլում մասնակիցները կներկայացնեն խաղերն ամբողջությամբ և կորոշվի լավագույն խաղը, իսկ բոլոր կատեգորիաների հաղթողներին կտրվեն դրամական պարգևներ:
 
Մրցանակաբաշխության օրը (հունիսի 18) Orange-ի Հյուսիսային պողոտայում գտնվող գլխավոր խանութի ստորին հարկում առավոտից մինչև երեկո կկազմակերպվի ցուցահանդես, որտեղ կցուցադրվեն ոչ միայն մասնակիցների մշակած խաղերը, այլ նաև համակարգչային խաղերի ոլորտը ներկայացնող այլ ստուդիաներ ու արտադրողներ:
 
Առաջնության շրջանակներում տեղի կունենան նաև համակարգչային խաղերի նախագծման դասընթացներ, որոնց նպատակն է հնարավորություն ընձեռել սկսնակներին ձեռք բերել մասնագիտական գիտելիքներ խաղերի նախագծման, դիզայնի և անիմացիայի ոլորտում:
 
Նշենք, որ մրցութային ֆոնդը կազմում է 1 մլն 300 հազար դրամ: Մրցույթի ժյուրիի կազմում ներառված են ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներ: Մասնակիցների համար տարիքային սահմանափակումներ չկան:
10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01