Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ORANGE-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ և ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ԳՈՐԾԻՔ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
02/12/2010 16:49
Կիսվել

ORANGE-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ և ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ԳՈՐԾԻՔ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Orange-ը բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են ընկերությունում աշխատանքով կամ ստաժով, առաջարկում է դիմել առցանց` ստեղծելով Հայաստանում առաջին նմանօրինակ համակարգը: Այսուհետ job.orangearmenia.am կայքում կարելի է ոչ միայն լրացնել դիմում-հայտը ներկայում թափուր և պարզապես դիմողին հետաքրքիր աշխատատեղի կամ հայտարարված պրակտիկայի հնարավորության համար, այլ նաև թարմացնել տվյալները և հետևել դիմումի և հարցազրույցի պատմությանը անձնական հաշվի միջոցով:

«Մեկ տարվա ընթացքում մենք ներկայացրինք բազմաթիվ նորարարություններ մեր բաժանորդների համար: Այժմ ցանկանում ենք մեր նորարարական մոտեցումը տարածել նաև այլ ոլորտներում, մասնավորապես աշխատանքի ոլորտում: Այս գործիքի շնորհիվ մեզ դիմողները կարող են ոչ միայն առանց տեղաշարժվելու աշխատանքի դիմել Orange-ում, այլ նաև օգտվել Orange-ի` միջազգային ընկերություն լինելու առավելությունից, քանի որ կարելի էդիմել աշխատանքի կամ պրակտիկայի համար ոչ միայն Orange Արմենիայում, այլ նաև մեր մայր ընկերությունում` Ֆրանս Տելեկոմ Խմբում», – ասաց  Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Չնայած այն բանին, որ Orange-ի թիմն արդեն հիմնականում ձևավորված է, և մեծ հավաքագրման փուլն ավարտված է, ընկերությունը պարբերաբար ունենում է թափուր աշխատատեղեր: Orange-ը ստանում է բազմաթիվ դիմումներ, որոնք հաճախ ոչ ճիշտ և չհամակարգված են հասնում ընկերության մարդկային ռեսուրսների բաժին: Այսուհետ յուրաքանչյուր թեկնածու, կայքում ուսումնասիրելով ընկերության կառուցվածքը, կարող է գտնել իրեն հետաքրքրող աշխատանքը և դիմել կոնկրետ աշխատանքի համար:

«Պարտադիր չէ, որ դիմողին հետաքրքրող պաշտոնն այդ պահին թափուր լինի: Դիմողը կարող է դիմել նաև ոչ թափուր պաշտոնի համար և մշտապես թարմացնել իր տվյալներն առցանց: Ծրագիրը շատ պարզ և նույնիսկ զվարճալի է, և կայքի այցելուին թույլ է տալիս իսկույն զգալ Orange-ի ոգին ու ոճը: Սա իհարկե նաև հնարավորություն է ընձեռում մեզ խուսափել թղթի անիմաստ վատնումից», – ասաց Orange-ի Մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավար Մարինե Ազնաուրյանը:

Համակարգը թեստային ռեժիմով աշխատել է արդեն հոկտեմբեր ամսվանից: Երկու ամսվա ընթացքում Orange-նառցանց համակարգի միջոցով ստացել է մոտ 1500 դիմում, որոնք արդեն ընկերության տվյալների բազայում են:

 

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12