Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
4G ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ORANGE-ՈՒՄ
04/11/2010 14:59
Կիսվել

4G ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ORANGE-ՈՒՄ

Հայաստանում Orange-ի ծառայությունների մեկնարկի առաջին տարեդարձին ընդառաջ` այսօր Orange-ը և Nokia Siemens Network-ը մեկնարկեցին 4-րդ սերնդի շարժական կապի տեխնոլոգիաների հանրային կենդանի ցուցադրություն: Միայն երկու օր` նոյեմբերի 4-ին և 5-ին, Orange-ի գլխավոր խանութում բոլոր այցելուները կկարողանան տեսնել նորագույն 4G տեխնոլոգիաների կենդանի ցուցադրություն:

«Այսօր մենք բացառիկ հնարավորություն ունենք հասարակության լայն շերտերին ցուցադրել և շոշափելի դարձնել 4G տեխնոլոգիաների հնարավորությունները: Այսօր Nokia Siemens Networks-ի հետ կենդանի ցուցադրությամբ մենք ևս մեկ կարևոր քայլ ենք անում` տեսանելի դարձնելու ապագայի շարժական կապը լայն հանրության համար: Orange-ի առաքելությունն է լինել Հայաստանում նորարարությունների ջատագովը և առաջնորդը», – ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

«Ես հպարտ եմ այսօր հաստատել, որ Ֆրանս Տելեկոմ/Orange-ը լիովին տիրապետում է LTE տեխնոլոգիաներին և ունի անհրաժեշտ մասնագիտական ողջ պատրաստվածությունը: Այսօրվա կենդանի ցուցադրությունը դրա լավագույն արտահայտումն է», –  ասաց Տեխնիկական տնօրեն Ժան-Մարի Գարսիան: Orange-

«Nokia Siemens Networks ընկերությունն աշխարհի առաջատարներից մեկն է LTE կամ ինչպես սովորաբար ասում են` 4G տեխնոլոգիաների ներդրման ոլորտում, և մենք ուրախ ենք համագործակցել Orange Արմենիայի հետ, որի հետ մեր համատեղգործունեությունն արդեն բազմիցս ապացուցել է իր արդյունավետությունը և լավագույն արդյունքը վերջնական սպառողի համար: Nokia Siemens Networks ընկերության մշակած LTE ցանցը տեխնիկապես  հնարավորություն է տալիս ստանալ առավելագույնը մինչև 160 Մբիթ/վրկ արագություն ներբեռնման և մինչև 50 Մբիթ/վրկ արագություն վերբեռնման համար ե, ասաց NSN Արմենիա ՓԲ ընկերությանգլխավոր տնօրեն Մուրադ Վարձելյանը:

4G կամ LTE տեխնոլոգիան շարժական ցանցային տեխնոլոգիաների զարգացման ամենավերջին ստանդարտն է` GSM/EDGE և UMTS/HSPA ցանցային տեխնոլոգիաներից հետո: Ապագայում 4G կփոխի ինտերնետի օգտագործման ներկա պատկերացումները` մասնավորապես թույլ տալով ստանալ բարձր որակով մուլտիմեդիա բովանդակություն ոչ միայն տանը, այլ նաև շարժման մեջ, ինչպեսնաև` օգտագործել համակարգչային ծրագրերն ու անձնական բովանդակությունն առցանց: 

 

 

 

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12