Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
ORANGE-Ն ԱՄՓՈՓԵԼ Է ՄԵԿ ՏԱՐՎԱ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
05/11/2010 14:54
Կիսվել

ORANGE-Ն ԱՄՓՈՓԵԼ Է ՄԵԿ ՏԱՐՎԱ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Այսօր` նոյեմբերի 5-ին, լրացավ Հայաստանում Orange-ի կողմից ծառայությունների մեկնարկի առաջին տարին, որն ընկերության համար լավառիթ դարձավ` ամփոփելու մեկ տարվա արդյունքները: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի շրջանակներում Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան մանրամասն ներկայացրեց ընկերության մեկ տարվա գործունեության արդյունքները: Այսպես, մեկ տարի հայաստանյան շուկայում գործելուց հետո Orange-ն այսօր ունի ձայնային ծառայությունների 300,000 և լայնաշերտ շարժական ինտերնետի 45,000 բաժանորդ:

Ընկերության`  ամենաարդիական տեխնոլոգիաներով համալրված 3G+ ցանցն այսօր ծածկում է բնակչության 93%-ը և ամենաընդարձակն էերկրում: Մեկ տարի առաջ իր տված խոստմանը համաձայն` Orange-ն առաջարկում է ծառայությունների լայն ընտրություն և առաջարկ ունի ինչպես զանգվածային շուկայի, այնպես էլ բիզնեսի համար: Orange-ը հեղափոխեց ինտերնետի շուկան` շարժական լայնաշերտ ինտերնետը դարձնելով մատչելի լայն հանրությանը ինչպես ֆիզիկապես, այնպես էլ գնային առումով:

Մեկ տարվա ընթացքում Orange-ը բազմաթիվ նորարարությունների հեղինակը դարձավ Հայաստանում` ինտերնետ մինչև 14.4 Մբիթ/վներբեռնման արագությամբ, բարձր հստակության HD ձայն, Ինտերնետ խանութ և այլն, ինչպես նաև վերափոխեց սմարթֆոնների շուկան` նշանակալիորեն խթանելով սմարթֆոնների և վերջիններիս միջոցով առաջարկվող ծառայությունների նկատմամբ հանրային հետաքրքրությունը: Այսօր Orange-ի խանութներում կարելի է գտնել հեռախոսների և սմարթֆոնների ամենալայն պորտֆոլիոն` շնորհիվ համաշխարհային առաջատարբրենդերի հետ ուղիղ համագործակցության: Առաջին տարեդարձից մեկ օր առաջ Orange-ը հաստատեց իր առաջատարի դիրքը նորարարությանդաշտում` հանրային կենդանի ցուցադրությամբ ներկայացնելով ապագայի` 4-րդ սերնդի տեխնոլոգիաները, իսկ դրանից երկու շաբաթ առաջ` Orange Expo-ում Ֆրանս Տելեկոմի Տեխնոկենտրոնի հետ համատեղ ներկայացնելով հեռահաղորդակցության ամենատպավորիչնորարարությունները:

Ցանկանալով լինել իր բաժանորդներին մոտ` Orange-ը կառուցել է վաճառքի լայն ցանց` 57 խանութ, որոնց թիվն օրեցօր մեծանում է, ավելի քանվաճառքի կետեր, որտեղ կարելի է ձեռք բերել SIM քարտ և ավելի քան 6000 վճարման կետ: 2000

Որպես հաղորդակցության ընկերություն` Orange-ն իր բիզնես գործունեությանը զուգահեռ նպատակ ունի հաղորդակցությունը դարձնել բոլորիհամար` հատկապես նրանց, ովքեր սահմանափակ հնարավորություններ ունեն: Այդ փիլիսոփայությամբ է Orange-ն իր բարեգործական ծրագրի առանցքում դրել Հայաստանի հեռավոր համայքների զարգացումը, երեխաների կրթական, մշակութային դաստիարակությունը և հատկապես աուտիզմով տառապող երեխաներին աջակցությունը:

Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում 2009թ. կատարել է 140 մլն եվրոյի ներդրումներ, իսկ մինչև 2010թ. վերջ կիրականացնի ևս 50 մլնդոլարի ներդրում և արդեն ապահովում է բջջային հեռախոսակապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի մոտ 600 քաղաքներում և գյուղերում։

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91