17/09/2010 17:04
ORANGE-Ը ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ Է ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՈՎ. IPHONE 3G ԱՅԺՄ ԱՎԵԼԻ ՄԱՏՉԵԼԻ
iPhone-ի բոլոր սիրահարների համար Orange-ն ունի նոր առաջարկ: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության մամլո ծառայությունից` այսուհետ կարելի է ձեռք բերել 8ԳԲ հիշողությամբ iPhone 3G հեռախոսը 235 000 դրամով, որն իր մեջ ներառոյմ է 6 ամսվա բաժանորդագրության վճարը:
Սա նշանակում է, որ վճարելով 235 000 դրամ և կնքելով մեկ տարվա պայմանագիր Ամեն ամիս 4000 սակագնային պլանի համար` բաժանորդները ոչ միայն նախկինի պես կօգտագործեն իրենց ամբողջ ամսական վճարը ու ամեն ամիս կստանան 1000 անվճար րոպե ցանկացած Orange համարի զանգահարելու համար և անվճար 250 ՄԲ ինտերնետ, այլ նաև, ի հավելումն գերազանց առաջարկին` չեն վճարի առաջին 6 ամիսների ամսական բաժանորդային վճարը:
Դեռ ավելին, iPhone 3G 8ԳԲ հեռախոսը կարելի է ձեռք բերել ապառիկ:
iPhone 3G 8ԳԲ հեռախոսների քանակը սահմանափակ է:
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
Արծաթ
611.93
+9.52
10:54 07/11/26
10:35 07/11/26
18:40 06/11/26
