Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ORANGE-Ը ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2012™ -Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ Է
21/01/2011 14:40
Կիսվել

ORANGE-Ը ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2012™ -Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ Է

Հունվարի 19-ին Orange-ը հայտարարեց 2012թ. հունիս և հուլիս ամիսներին Լեհաստանում և Ուկրաինայում կայանալիք ՈՒԵՖԱ-ի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության պաշտոնական հովանավորը լինելու մասին` այսպիսով միանալով ՈՒԵՖԱ-ի գործընկերը դարձած համաշխարհային ապրանքանիշերի ընտանիքին: Որպես գլոբալ հովանավոր` Orange-ը հնարավորություն կունենա EURO 2012-ի շրջանակներում իր 11 եվրոպական շուկաներում ներկայացնել Եվրո 2012-ի հետ կապված բազմաթիվ հետաքրքիր ծառայություններ, այդ թվում` հատուկ EURO 2012-ի համար մշակված և բջջային հեռախոսների համար նախատեսված ծրագրային հավելվածը: Orange Լեհաստանը կլինի EURO 2012-ի պաշտոնական տեխնոլոգիական գործընկերը, որի շրջանակներում կտրամադրի ամրակցված և անլար կապի ամբողջական ծառայություններ:

Որպես ընկերության կողմից երբևիցե հովանավորված առաջին իսկապես համաեվրոպական սպորտային իրադարձություն` EURO 2012-ը վերահաստատում է Orange-ի ցանկությունը` տրամադրել իր հաճախորդներին վերջիններիս հետաքրքիր ուսիրելի բովանդակություն` այս անգամ սպորտային համատեքստում: Գիտակցելով, որ սպորտը և հատկապես ֆուտբոլն իր բազմաթիվ հաճախորդների համար իսկական տարերք է, Orange-ն իր եվրոպական երկրներում սպորտային այս իրադարձությունը կյանքի կկոչի իր ինտերնետային և բջջային պլատֆորմների միջոցով` առաջարկելով հատուկ բովանդակություն և ծառայություններ և այսպիսով հնարավորություն ընձեռելով իր հաճախորդներին լավագույնս վայելել առաջնությունը:     

«Սա կարևոր իրադարձություն է Orange-ի համար, որով խանդավառված ենք բոլորս: Սա հովանավորության  ամենամեծ համաեվրոպական նախագիծն է, որում ներգրավվել ենք և վկայում է Եվրոպայում մեր բրենդի հզորացման մասին: Ինչպես ՈՒԵՖԱ-ի համար իր երկրպագուները, այնպես էլ մեր բաժանորդներն են մեր արժեհամակարգի կենտրոնում: Սա հրաշալի համադրում է, և միասին մենք մեր բաժանորդներին ու երկրպագուներին ավելի կմոտեցնենք այն ամենին, ինչ նրանք սիրում են», – ասաց Orange Ֆրանս Տելեկոմի փոխնախագահ Օլաֆ Սուանտին:

«Մենք մեծ ուրախությամբ ենք ողջունում Orange-ի մուտքը 2012թ. կայանալիք ՈՒԵՖԱ-ի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հովանավորողների ընտանիք: Մենք ակնկալում ենք, որ EURO 2012-ը մեծ հաջողություններ կունենա և շատ ոգևորված ենք, որ Եվրոպայի ազգային հավաքականների էլիտար մրցաշարն այս անգամ անցկացվելու է Լեհաստանում և Ուկրաինայում: Մեզ համար վճռորոշ նշանակություն ունի մեր գործընկերների` Orange-ի կողմից առաջարկվող ծառայությունները և տեխնիկական աջակցությունը, որը հնարավորություն է ընձեռելու ապահովել խաղերի ուղիղ հեռարձակումը Լեհաստանի մարզադաշտերից ՈՒԵՖԱ-ի շատ այլ հեռարձակող գործընկերներին և այնուհետ ֆուտբոլասերներին ողջ աշխարհում: Ի լրումն վերը ասվածի` 2012թ. ՈՒԵՖԱ-ի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության շրջանակներում Orange-ի կողմից մշակված բազմաթիվ ծառայությունների շնորհիվ ֆուտբոլասերները նոր հնարավորություններ կունենան` վայելելու և միմյանց հետ կիսվելու Եվրոպայի ազգային թիմային մրցաշարի տպավորություններով», – ասաց ՈՒԵՖԱ-ի Գործադիր տնօրեն Դավիդ Թեյլորը:

Հովանավորության նախագծի մանրամասների վերաբերյալ վերջնական որոշումները կկայացվեն յուրաքանչյուր երկրի համար առանձին, սակայն այս նախագծի շրջանակներում հաճախորդներին ուղղված գործունեության հիմնական բաղադրիչներից են լինելու ֆուտբոլային տոնին մասնակցության տոմսերը, Orange և EURO 2012 ապրանքանիշերի բացառիկ նվերներ, ինչպես նաև այլ անակնկալներ: Ավելին, բջջային հեռախոսների համար նախատեսված պաշտոնական ծրագրային հավելվածը, որը կմշակվի ՈՒԵՖԱ-ի հետ համագործակցությամբ, կներառի նոր ու հետաքրքիր բովանդակություն:

Պայմանագրում ընդգրկված երկրներն են` Իսպանիան, Լեհաստանը, Ֆրանսիան, Միացյալ Թագավորությունը, Սլովակիան, Ռումինիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, Մոլդովան, Շվեյցարիան և Հայաստանը:

Orange Արմենիան, որպես միջազգային բրենդի և Խմբի անդամ ընկերություն, Խմբի գլոբալ համագործակցության շնորհիվ իր բաժանորդներին նույնպես թույլ կտա մասնակցել համաեվրոպական այս մեծ տոնին, որը միավորելու է Եվրոպայի բոլոր ֆուտբոլասերներին և դառնալու է 2012թ. ամենակարևոր իրադարձություններից մեկը: Ինչպես միշտ, միջոցառման հովանավորությունը չի սահմանափակվելու միայն ապրանքանիշի տեսանելիության և բազմաթիվ առավելություններ է տալու Orange-ի, այդ թվում` Orange Արմենիայի բաժանորդներին և թույլ է տալու նրանց լիովին վայելել Եվրո 2012-ը:

AMP
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08