Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ORANGE-Ի ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԿԴԱՌՆԱ ԿԱՆՆԻ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՀՅՈՒՐԸ
27/04/2011 10:37
Կիսվել

ORANGE-Ի ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԿԴԱՌՆԱ ԿԱՆՆԻ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՀՅՈՒՐԸ

Orange-ը հայտարարեց Orange Կինո ծառայության սիրահարներին ուղղված բացառիկ առաջարկի մասին: Orange-ի ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդները, այսօրվանից մինչև մայիսի 8-ը օգտվելով Orange Կինո ծառայությունից, կստանան հնարավորություն ձեռք բերել Կաննի միջազգային կինոփառատոնին որպես պատվավոր հյուր մասնակցելու ուղեգիր:

«Արդեն ավելի քան 10 տարի ի վեր Orange-ը Կաննի միջազգային կինոփառատոնի պաշտոնական գործընկերներից է, և այս ավանդական գործընկերության շնորհիվ Orange Արմենիան հնարավորություն ունի իր բաժանորդներից մեկի համար անմոռանալի դարձնել Կաննի 64-րդ փառատոնը: Հայաստանում մենք երկու ամիս առաջ մեկնարկեցինք Orange Կինո ծառայությունը, որի նպատակն է աշխուժացնել կինոյի նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանում և խրախուսել կինոմաններին: Հենց մեր այս բաժանորդներն էլ, ովքեր հաճախ են այցելում կինո,  կստանան հնարավորություն` դառնալ Կաննի աստղերից », – ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Ցանկալի ուղեգիրը ձեռք բերելու համար պարզապես անհրաժեշտ է օգտվել Orange Կինո ծառայությունից ապրիլի 26-ից մինչև մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում, Orange համարից ուղարկելով “kino” բառը 5555 կարճ համարին: Տոմսի հետևում նշված համապատասխան դաշտում լրացնելով պահանջվող տվյալները` բաժանորդները պետք է կտրեն տոմսի ստորին` լրացված հատվածը և այն գցեն «Մոսկվա» և «Հոկտեմբեր» կինոթատրոններում տեղադրված Orange-ի համապատասխան արկղերը: Մայիսի 10-ին երկու արկղերը կբացվեն, և պատահական կարգով դուրս կհանվի մեկ տոմս: Այն երջանիկ բաժանորդը, ում պատկանում է այդ տոմսը, կստանա Կաննի պատվավոր հյուրի ուղեգիր 2 հոգու համար:

«Կարծում եմ` ցանկացած կինոսիրողի երազանքներից է հայտնվել Կաննի նման հեղինակավոր միջազգային կինոփառատոնում, որտեղ իր շուրջը կլինեն համաշխարհային կինոաստղեր` կենդանի լեգենդներ: Orange-ի հետ երազանքներն իրականություն են դառնում: Մեր բաժանորդին Կաննում կընդունեն իսկական աստղի նման: Իսկ քանի կինո մեր բաժանորդները մենակ չեն գնում, երջանիկ հաղթողը կընտրի, թե ում հետ է գնալու, այս անգամ արդեն Կանն», – հավելեց Orange-ի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01