Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ORANGE-Ը ՁՄԵՌԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ 2010-Ի ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՕՐԵՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆ Է
27/12/2010 15:32
Կիսվել

ORANGE-Ը ՁՄԵՌԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ 2010-Ի ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՕՐԵՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆ Է

Orange-ի աջակցությամբ մինչև դեկտեմբերի 29-ը ամեն երեկո` սկսած ժամը 18:30-ից Սիրահարների այգին կհյուրընկալի հայաստանյան սիրված երաժշտական խմբերին և կատարողներին, որոնք հանդես կգան բազմաժանր համերգային ծրագրով` բլյուզ, ռեգգի, ռոք և այլն: Ձմեռային Փառատոն-ի «Երաժշտական օրեր» խորագիրը կրող հնգօրյա համերգաշարի շրջանակներում դեկտեմբերի 26-ին բոլոր այցելուները վայելեցին Շուշան Պետրոսյանի,  Art Voices-ի և Suren Arustamyan Blues Band-ի կատարումները: Ծրագիրը կշարունակվի դեկտեմբերի 27-ին Exodus, Ռեինկառնացիա, դեկտեմբերի 28-ին` The Beautified Project, Dogma, Alien Time խմբերի կատարումներով, իսկ վերջին երեկոն պարային ռիթմերով կջերմացնի DJ Vakcina-ն:

«Երաժշտությունը հզոր ուժ է, որը կարող է իսկապես միավորել մեզ բոլորիս: Անցնող տարվա ընթացքում Orange-ը բազմաթիվ մեծ երաժշտականմիջոցառումների գործընկերը, իսկ երբեմն էլ` նախաձեռնողն է եղել` Եվրատեսիլ, Euro Voice, Երաժշտության Տոն և այլն: Այս ձմեռային օրերին, երբհաճախ չեն իրադարձությունները Երևանի այգիներում, հրապարակներում ու փողոցներում, Երաժշտական օրերի շնորհիվ մենք հուսով ենք կրկինմիավորել մարդկանց գեղեցիկ ու ջերմ պահերի շուրջ և միասին ճանապարհել անցնող տարին ու կուտակել դրական էներգիա Նոր Տարվա համար»,- ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Ձմեռային Փառատոնի կազմակերպիչներն են «Կանաչաստան» հասարակական կազմակերպությունը և «Պողոսյան Պարտեզները»: Փառատոնը կազմակերպվում է արդեն  4-րդ անգամ և ներառում է բազմաթիվ միջոցառումներ` Ամանորյա տոնավաճառ, տոնածառերի ցուցահանդես, հեքիաթասացություն, խաղեր, ձեռքի աշխատանքներ և այլն:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12