30/03/2011 14:38
ORANGE TV` ԱՅԺՄ ԱՐԴԵՆ ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐՈՎ
Ցանկանալով հարստացնել և հեշտացնել Orange TV-ի օգտագործումը Orange-ի բաժանորդների կողմից` Orange-ն այսօր գործարկեց նոր ծառայություն, որը թույլ է տալիս անմիջապես Orange Աշխարհ պորտալի Orange TV էջում ծանոթանալ շաբաթվա հեռուստահաղորդումների ծրագրին: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «Օրանժ-Արմենիա» ընկերությունից` յուրաքանչյուր հեռուստաալիքի լոգոյի մոտ «բջջային հեռուստադիտողն» այսուհետ կարող է տեսնել, թե ինչ ծրագիր է եթերում տվյալ պահին, և ինչ է հաջորդելու: Բաժանորդները կարող են նաև WAP պորտալում ծանոթանալ հեռուստաալիքների հաղորդումների օրվա կամ շաբաթվա ցանկին:
Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում 2009թ. և 2010թ. կատարել է համապատասխանաբար 140 մլն եվրոյի և ավելի քան 50 մլն դոլարի ներդրումներ և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում։ Orange-ի ծածկույթն այսօր ամենաընդարձակն է Հայաստանում և ծածկում է բնակչության 95% տոկոսը:

24/02/2026
դրամ
Դոլար (USD)
377.84
+0.87
Եվրո (EUR)
445.25
+0.54
Ռուբլի (RUR)
4.9333
+0.0242
Լարի (GEL)
141.25
+0.34
Արծաթ
1056.1
+80.39
10:50 25/02/26
10:30 25/02/26
21:54 24/02/26