
ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ – ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ԹԻՎԸ ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ԿՀԱՍՆԻ 120 ՀԱԶԱՐԻ
Հայաստանի բջջային կապի երրորդ օպերատոր «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ի բաժանորդների թիվը մինչև տարեվերջ կհասնի 120 հազարի: Այսօր լրագրողների հետ կայացած հանդիպմանն այս մասին նշել է ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան, ով, ամփոփելով ընկերության գործունեության վեց շաբաթների արդյունքները, նշել է, որ ներկայումս ընկերության մատուցած ծառայությունները հասանելի են Հայաստանի բանկչության 83%-ին:
2010 թվականին ընկերությունը շարունակելու է ընդլայնել իր ռադիոծածկույթը` ծառայությունները հասանելի դարձնելով Հայաստանի բնակչության շուրջ 90%-ին, որին զուգընթաց ընկերությունն ավելացնելու է նաև իր վաճառքի կենտրոնների քանակը:
Նշենք, որ նրկայումս ՀՀ-ում գործում են ընկերության 38 խանութ-սրահներ: