Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ԵՐԵՎԱՆ -ՊԵԿԻՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՈՒՇԱԳԻՐ
02/08/2011 11:46
Կիսվել

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ԵՐԵՎԱՆ -ՊԵԿԻՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՈՒՇԱԳԻՐ

Պեկինի քաղաքապետ Գո Ցզինլունի հրավերով հուլիսի 26-30-ը պաշտոնական այցով  ՉԺՀ մայրաքաղաքում էր գտնվում Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից`  Պեկինի և Երևանի միջև երկկողմ հարաբերություններ հաստատելու  և քաղաքային կառավարման ոլորտում գործակցության հիմքեր ստեղծելու  առումով` առաջին պաշտոնական այցը  հագեցած էր բազմակողմ հանդիպումներով:

Հուլիսի 29-ին Կարեն Կարապետյանի և Պեկինի քաղաքապետ Գո Ցզինլունի  պաշտոնական հանդիպման  ընթացքում կողմերը կարևորել են երկու մայրաքաղաքների միջև հարաբերություններն աշխուժացնելու և ընդլայնելու անհրաժեշտությունը։ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Երևանը շահագրգռված է ու բաց մայրաքաղաքի զարգացմանն ուղղված կառուցողական առաջարկների  քննարկման համար։ Իր գործընկերոջը ներկայացնելով Երևանի զարգացման հեռանկարներն ու իրականացվող  ծրագրերը` Կարեն Կարապետյանը չինական կողմին առաջարկել է մասնակցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող  ներդրումային ծրագրերին, նշելով, որ Երևանը պատրաստ է Պեկինի գործարար շրջանակներին ներկայացնել ներդրումային մի շարք առաջարկներ, ինչպես նաև կազմակերպել չին գործարարների այցը Երևան։  Երևանի քաղաքապետը նշել է նաև, որ  չինական կապիտալը հետամուտ է իրականացնելում երկարաժամկետ և երաշխավորված ներդրումային ծրագրեր, որոնց համար Երևանն այսօր բարենպաստ պայմաններ է ապահովում: Բացի այդ, գործունեություն ծավալելով Երևանում, չին գործարարները հնարավորություն կունենան ներգրավվելու  նաև տարածաշրջանի շուկաներում։ Երևանի քաղաքապետը չին գորընկերոջն առաջարկել է դիտարկել Երևանում Պեկինի և Պեկինում Երևանի տներ հիմնելու հնարավորությունները։

Գո Ցզինլուն իր հերթին պատրաստակամություն է հայտնել ըստ ամենայնի օժանդակելու երկու մայրաքաղաքների միջև գործակցային հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը և սիրով ընդունել է  պաշտոնական այցով Երևան այցելելու Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրավերը։

Հանդիպման ավարտին կողմերը հուշագիր են ստորագրել Երևանի և Պեկինի քաղաքապետարանների միջև համագործակցության վերաբերյալ:

«Պեկինի քաղաքապետի հետ ստորագրած համաձայնագիրը երկու մայրաքաղաքների միջև շարունակական հարաբերությունների սկիզբ է դնում։ Իմ գործընկերոջը հրավիրել եմ աշխատանքային փոխադարձ այցով գալ Երևան, իսկ մինչ այդ, պայմանավորվածության համաձայն, աշխատանքային խումբ կստեղծվի։ Շատ ենք կարևորում Պեկինի հետ հարաբերությունները և, հաշվի առնելով Չինաստանի զարգացումներն ու ներդրումային հնարավորությունները, կարծում եմ, որ գործակցության ընդհանուր եզրեր կգտնենք։  Ընդհանուր առմամբ հանդիպումը դրական և հեռանկարային եմ գնահատում»,- նշել է Կարեն Կարապետյանը։

Այցի շրջանակում Երևանի քաղաքապետը հանդիպում է ունեցել նաև նորարարական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի աշխարհում հայտնի առաջատար ընկերություններից մեկի՝ «Հուայվեյ տեքնոլոջի» ընկերության նախագահի հետ։ Քննարկվել են Երևանում «Հուայվեյ թեքնոլոջի»-ի կենտրոն հիմնելու, ինչպես նաև ոլորտում հնարավոր համագործակցությանն առնչվող խնդիրներ։ Ստորագրվել է համագործակցության հուշագիր` ոլորտում համատեղ աշխատանքներ իրականացնելու  նպատակով:

Ավտոբուս արտադրող չինական խոշորագույն ընկերություններից մեկի ղեկավարության հետ պատվիրակությունը քննարկել է վարկային միջոցներով շուրջ 400 ավտոբուս Երևան ներկրելուն առնչվող խնդիրներ։

Այցի ընթացքում Երևանի պատվիրակությունը աշխատանքային հանդիպում է ունեցել Պեկինի տրանսպորտի կոմիտեում, ծանոթացել  ոլոտում տարվող քաղաքականությանը, Պեկինի տրանսպորտի կառավարման սկզբունքներին ու մոտեցումներին։ Հայկական կողմը, ներկայացնելով Երևանում տրանսպորտի ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթքացքն ու ներդրումային հնարավորությունները, չին գործընկերներին  առաջարկել է մասնակցել ներդրումային ծրագրերին։ Չինական կողմը պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել առաջարկները և անհրաժեշտության դեպքում  աջակցել փորձի փոխանակման առումով։

Պեկինի գործարարության կոմիտեում աշխատանքային հանդիպման ժամանակ, որին մասնակցել են Պեկինի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր տարբեր ընկերությունների ներկայացուցիչներ, ներկայացվել է Երևանում նախատեսվող ներդրումային խոշոր 6 ծրագիր։ Նշելով իրենց հետաքրքրվածությունը՝ չինական կողմը խոստացել է ուսումնասիրել ծրագրերն ու կարճ ժամկետում արձագանքել։

Հայկական պատվիրակությունն աշխատանքային հանդիպում է ունեցել նաև կանաչապատման և արտաքին ձևավորման կոմիտեներում, որտեղ քննարկվել են երկկողմ գործակցությանն ու ինչպես ներդրումային, այնպես էլ համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող խնդիրներ։

Պեկինի քաղաքաշինության թանգարանում Երևանի պատվիրակությունը հնարավորություն է ունեցել ծանոթանալու Չինաստանի մայրաքաղաքի քաղաքաշինության պատմությանն ու արդի նվաճումներին։

Այցի ընթացքում Երևանի պատվիրակությունը եղել է նաև Պեկինի զբոսաշրջային կենտրոնում, ծանոթացել ոլորտի ուղղություններին ու ժամանակակից  պահանջներին:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98