ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ` ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 10-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է “Գրանդ Քենդի” ընկերություն` հանրապետության սննդի արդյունաբերության առաջատարներից մեկը համարվող այդ ընկերության հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ: Հանրապետության ղեկավարը շրջել է “Գրանդ Քենդի”-ի արտադրամասերում, ծանոթացել տեխնոլոգիական հնարավորություններին ու արտադրության պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ:
Շրջայցին հաջորդած խորհրդակցության ժամանակ ընկերության սեփականատերը Սերժ Սարգսյանին ներկայացրել է “Գրանդ Քենդի”-ի գործունեության անցած տասը տարվա ընթացքում գրանցված հիմնական ցուցանիշները եւ ընկերության առաջիկա ծրագրերը: Նշվել է, որ “Գրանդ Քենդի”-ի աշխատողների թիվն այժմ մոտ երկու հազար է, աշխատանքն ամբողջությամբ իրականացվում է արդի տեխնոլոգիաներով եւ սարքավորումներով, ընկերությունում ներդրված է որակի վերահսկողության ժամանակակից համակարգ:
Նախագահը հաջողություն է մաղթել ընկերությանը` զարգացման հետագա ծրագրերի իրագործման ընթացքում: