Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՊՐՈԿՐԵԴԻՏ ԲԱՆԿԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՈՂՋԱՄԻՏ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐ
27/09/2010 21:50
Կիսվել

ՊՐՈԿՐԵԴԻՏ ԲԱՆԿԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՈՂՋԱՄԻՏ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐ

Այսօր` սեպտեմբերի 27-ին,  ՊրոԿրեդիտ Բանկի խորհրդի անդամները` Խորհրդի նախագահ Քրիստոֆ Ֆրեյթագը («ՊրոԿրեդիտ Հոլդինգ»), Խորհրդի նախագահի տեղակալ Շթեֆան Բովենը («ՊրոԿրեդիտ Հոլդինգ»), Խորհրդի անդամներ Ֆիլիպ Պոտը («ՊրոԿրեդիտ Հոլդինգ»), Յանա Սիվկովան («Վերակառուցման և Զարգացման Եվրոպական  Բանկ» (EBRD)) և Ջերալդ Հյուբները («Զարգացման Բանկ» (KfW)), հրավիրված մամլո ասուլիսի շրջանակներում ներկայացրեցին իրենց տեսակետները` Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկի ձեռքբերումների, ընթացիկ գործունեության և հետագա զարգացման վերաբերյալ: Ինչպես իր բացման խոսքում նշեց բանկի Խորհրդի նախագահ Քրիստոֆ Ֆրեյթագը` ՊրոԿրեդիտ Բանկին հաջողվել է ապահովել կորուստների ցածր մակարդակ, և այսօր բանկը եկամուտների և կորուստների տեսանկյունից գտնվում է հավասարակշռված վիճակում: Գործարար ակտիվության աճին զուգընթաց բանկի խորհրդի անդամների սպասումները ապագայի նկատմամբ լավատեսական են:

 2010 թվականի առաջին երեք եռամսյակների  համար ՊրոԿրեդիտ Բանկն ակնկալում է արձանագրել նշանակալից արդյունքներ: Այսպես, ընթացիկ  տարվա առաջին երեք եռասյակների արդյունքներով, ըստ բանկի կանխատեսումների, բանկի վարկային պորտֆելը կաճի 41%-ով` կազմելով 45 մլն դոլար, ավանդային պորտֆելը կաճի 25%-ով: Մինչև տարեվերջ բանկը կանխատեսում է աճ իր բիզնեսի բոլոր ուղղություններով: 2011 թվականին բանկը նախատեսում է կրկնապատկել իր մասնաճյուղերի ցանցը և ընդլայնել փոքր բիզնեսի վարկավորման շրջանակները:

Հատկանշական է, որ ՊրոԿրեդիտ Բանկը  որոշել է ակտիվացնել իր գործունեությունը գյուղացիության վարկավորման ոլորտում, որտեղ այսօր գերակայում է միայն մեկ բանկ: Ինչպես տեղեկացրեց բանկի գործադիր տնօրեն Բերտոլտ Հերցֆելդը` գյուղատնտեսության վարկավորման ծավալների ընդլայնման նպատակով Արտաշատի մասնաճյուղից բացի շուտով գյուղացիական վարկեր կտրամադրեն նաև Գյումրիի եւ Վանաձորի մասնաճյուղերը։ Ինչ վերաբերում է գյուղացիական վարկերի տոկոսադրույքներին` բանկի գործադիր տնօրենը նշեց, որ բանկն իր հաճախորդներին կառաջարկի ողջամիտ և հնարավորինս լավ տոկոսադրույքներ:

ՊրոԿրեդիտ Բանկը սկսել է իր գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում 2008թ. փետրվարի 5–ին։ Այն հանդիսանում է Հայաստանում բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ տրամադրող, 100% արտերկրյա կապիտալով բանկ, որի գործունեությունն ուղղված է փոքր և միջին ձեռնարկություններին և ֆիզիկական անձանց  բարձրակարգ բանկային ծառայություններ մատուցելուն։ Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկը հանդիսանում է ՊրոԿրեդիտ խմբի անդամ, որը բաղկացած է Արևելյան Եվրոպայում, Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում գործող 21 ֆինանսական կառույցներից, որոնց գործունեությունը ղեկավարվում և վերահսկվում է խմբի մայր ընկերության`Մայնի Ֆրանկֆուրտում (Գերմանիա) գտնվող «ՊրոԿրեդիտ Հոլդինգ» ԲԸ (ProCredit Holding AG) կողմից: ՊրոԿրեդիտ Բանկի հիմնադիրներ են հանդիսանում այնպիսի միջազգային հեղինակավոր կազմակերպություններ, ինչպիսիք են՝ «ՊրոԿրեդիտ Հոլդինգ» ԲԸ (ProCredit Holding AG) – 68.46% բաժնեմասով, «Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկ» (EBRD) – 16.67% բաժնեմասով, «Զարգացման Բանկ» (KfW) – 14.87% բաժնեմասով։ 

Այսօր Բանկն ունի ավելի քան 11000 հաճախորդ, ներառյալ խնայողական ծառայություններից  օգտվողները: Բանկը գլխամասից բացի  ունի 9 մասնաճյուղ, որոնցից  6-ը` Երևանում, իսկ 3-ը` ՀՀ մարզերում: 

AMP
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08