05/04/2011 12:44
ՆՈՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊՐՈՄԵԹԵՅ ԲԱՆԿԻՑ
Պրոմեթեյ Բանկն իր հաճախորդներին առաջարկում է շահավետ և ապահով ներդրումներ կատարելու բազմաթիվ հնարավորություններ: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են բանկի Հասարակայնության Հետ Կապերի բաժինից` բանկի հաճախորդները կարող են կատարել ներդրումներ Լոնդոնի, Նյու Յորքի, Ֆրանկֆուրտի, Տոկիոյի, Մոսկվայի և մի շարք այլ համաշխարհային առաջատար բորսաներում գնանշվող տասնյակ հազարավոր պետական և կորպորատիվ արժեթղթերով: Այսուհետ Բանկի հաճախորդները կարող են ձեռք բերել Եվրոբոնդեր, ԱՄՆ, եվրոպական և այլ երկրների պետական և կորպորատիվ բազմաթիվ այլ պարտատոմսեր, ստանալ ֆիքսված տոկոսագումարներ, կամ ներդրումներ իրականացնել աշխարհի բազմաթիվ առաջատար ընկերությունների և բանկերի բաժնետոմսերում, ինքնուրույն կառավարել իրենց ներդրումներն ու օգտվել արժեթղթերի գների տատանման արդյունքում եկամուտ ստանալու իրատեսական հնարավորությունից, Բանկի հաճախորդները այսուհետ կարող են կատարել ներդրումներ նաև 999.9 հարգի ոսկու մետաղական հաշիվներում:
31/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.47
+0.15
Եվրո (EUR)
422.71
-1.65
Ռուբլի (RUR)
4.214
-0.0252
Լարի (GEL)
139.38
+0
Արծաթ
823.31
+21.31
17:38 31/08/26
