17/02/2011 17:14
«ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԻԶՆԵՍ ԱՌԱՋԱՐԿ» ՄՐՑՈՒՅԹ` ՊՐՈՄԵԹԵՅ ԲԱՆԿԻՑ
2011թ. փետրվարի 17-ին Պրոմեթեյ Բանկի Վարչության Նախագահ պրն. Էմիլ Սողոմոնյանը հանդիպել է Երևանի Պետական Համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների հետ: Պրն. Սողոմոնյանը ուսանողներին ներկայացրել է տեղեկատվություն Բանկի կողմից կազմակերպված “Լավագույն բիզնես առաջարկ” մրցույթի պայմանների և մրցանակների մասին (3 hաղթող ուսանողները կստանան գումարային պարգև` 1 տեղ` 200.000 ՀՀ դրամ, 2 տեղ` 150.000 ՀՀ դրամ, 3 տեղ` 100.000 ՀՀ դրամ)` միաժամանակ նշելով, որ Բանկն իր անմիջական պարտավորությունն է համարում առաջադեմ ուսանողների մասնագիտական առաջխաղացման աջակցումը:
Ի նշան հետագա համագործակցության` բարձր առաջադիմություն ունեցող 10 ուսանողներին հնարավորություն ընձեռվեց Պրոմեթեյ Բանկում ուսումնական պրակտիկա անցնելու:
«Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ Հայաստանի առաջին առևտրային բանկերից մեկն է: Այն հիմնադրվել է 1990թ., իսկ 1993թ. հոկտեմբերի 23-ին լիցենզավորվել է ՀՀ ԿԲ-ի կողմից` թիվ 27 ընրհանուր արտոնագրով: Բանկը հանդիսանում է “Արմենիան Քարդ” ՓԲԸ բաժնետեր և “ArCa” վճարային համակարգի լիիրավ անդամ, MasterCard վճարային համակարգի աֆիլիատ անդամ, SWIFT համակարգի անդամ, ֆիզիկական անձանց դրամական փոխանցումերի Anelik, MIGOM, MoneyGram, Contact համակարգերի անդամ:
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
Արծաթ
660.7
-19.08
19:07 16/10/26
17:12 16/10/26
16:15 16/10/26
