Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 96.00+0.57 WTI - 92.03+1.11
COMEX:  GOLD - 4491.70+1.48 SILVER - 66.54+1.49
COMEX:  PLATINUM - 1809.80+1.49
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.25-1.01 EUR/GBP - 1.1625+0.28
FOREX:  EUR/USD - 1.1625+0.28 GBP/USD - 1.3526+0.26
STOCKS RUS:  RTSI - 802.99+1.49
STOCKS US: DOW JONES - 53686.11+1.18 NASDAQ - 26584.06+1.40
STOCKS US: S&P 500 - 7747.71+1.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.52+0.70 CAC40 - 8286.40+0.07
STOCKS EUR:  DAX - 26003.32+0.63
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԲԸ-Ն ԵՎ  «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ»-Ը ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
01/12/2009 16:35
Կիսվել

«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԲԸ-Ն ԵՎ «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ»-Ը ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` դեկտեմբերի 1-ին, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ և «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խումբը ստորագրել են ռազմավարական համագործակցության և գործընկերության համաձայնագիր: Համաձայնագիրը ներառում է ԳեոՊրոՄայնինգ ընկերությանը տրամադրվող` Սոթքի հանքավայրից Արարատի ոսկու վերամշակման ֆաբրիկա ոսկու հանքաքարի փոխադրման փոխշահավետ պայմաններով տրանսպորտային սպասարկման  ծառայությունների վերաբերյալ կողմերի փոխհարաբերությունների կարգավորումը:

Համաձայնագիրը կառուցված է կողմերի փոխհամագործակցության ընդհանուր սկզբունքների հիման վրա, որոնք են` համաձայնեցված ծավալների փոխադրումների կազմակերպման ժամանակ տրանսպորտային ծառայության որակի բարձրացումը և  տրանսպորտային ծախսերի օպտիմալացումը:  

Հիշեցնենք, որ ԳեոՊրոՄայնինգ ընկերությունների խումբը և հայկական երկաթուղու կոնցեսիոներ«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն բանակցություններ են վարում Սոթքի հանքավայրից Արարատի հարստացման ֆաբրիկա հանքավայրի փոխադրման ծավալների մեծացման շուրջ: Նախատեսվում է, որ «Հարավ-կովկասյան երկաթուղին» լրացուցիչ ներդրումների շնորհիվ Սոթք-Վարդենիս-Հրազդան-Արարատ ճյուղի հնարավորությունները կհասցնի մինչև տարեկան 1,5-2 միլիոն տոննա հանքաքարի:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ  «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունն է: «Հայկական երկաթուղի» ՓԲԸ  կոնցեսիոն կառավարման է հանձնվել «ՀԿԵ» ՓԲԸ համաձայն Կոնցեսիոն պայմանագրի, որը կնքվել է 2008թ. փետրվարի 13-ին: Կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի` 10 տարի հետաձգման իրավունքով:

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12