02/05/2011 15:06
«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» – ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԳԾԻ ԵՎ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԶՆՆՈՒՄ
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում (ՀԿԵ) իրականացվում է գծի, հարակից հողատարածքների և արհեստական կառույցերի համատարած զննումը: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից` զննման հիմնական նպատակն է գնացքների երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացումը, գծի և կառույցների նախապատրաստումը գարնանային և ամռանային աշխատանքներին: Զննման ժամանակ հատուկ ուշադրություն կդարձվի, մասնավորապես, հակավթարային միջոցառումների իրականացմանը, սանիտարական և կենցաղային կառույցերի վիճակին, գծի նորոգմանը, անձնակազմի որակավորման ստուգմանը: Զննմանը մասնակցում է ՀԿԵ-ի ղեկավար կազմը՝ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մարատ Խակովի գլխավորությամբ:
Մինչև մայիսի 31-ը ՀԿԵ-ում իրականացվում է նաև լոկոմոտիվների, հատուկ և ինքնագնաց շարժակազմի զննումը:
«ՀԿԵ»-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: «Հայկական երկաթուղի» ՓԲԸ հանձնվել է «ՀԿԵ» ՓԲԸ կոնցեսիոն կառավարման՝ համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին կնքված Կոնցեսիոն պայմանագրի. Կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ 10 տարվա ապագա պրոլոնգացիայի իրավունքով:
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
Արծաթ
611.93
+9.52
10:54 07/11/26
10:35 07/11/26
18:40 06/11/26
