Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ – ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 32,4%-ՈՎ
15/01/2010 16:51
Կիսվել

ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ – ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 32,4%-ՈՎ

2009 թվականին նախորդ տարվա համեմատությամբ հանրապետությունում գրանցվել է ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալի աճ: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «Հարվկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունից` միջպետական ուղևորափոխադրումները հաշվետու տարվա ընթացքում կազմել են 36,4 հազար ուղևոր` 2008 թվականին արձանագրված 27,5 հազարի դիմաց, իսկ տեղական հաղորդակցության ոլորտում ուղևորափոխադրումները կազմել են 719,2 հազար ուղևոր` 2008 թվականի 651,4 հազարի դիմաց:Այսպիսով, 2009 թվականին միջպետական ուղևորափոխադրումներն աճել են 32,4%-ով, իսկ տեղական բեռնափոխադրումները` 10,4%-ով:

2009 թվականի արդյունքներով ուղևորաշրջանառությունը միջպետական հաղորդակցությունում տարեկան կտրվածքով աճել է 42,4%-ով, իսկ տեղական հաղորդակցությունում` 30,1%-ով:

Նշենք, որ «Հարվկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն միջպետական փոխադրումներն իրականացնում է երկու ուղղությամբ` Երևան-Թբիլիսի և Երևան-Բաթումի երթուղիներով:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ  «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունն է: «Հայկական երկաթուղի» ՓԲԸ  կոնցեսիոն կառավարման է հանձնվել «Հարավկովկասյան Երկաթուղի» ՓԲԸ-ին` համաձայն Կոնցեսիոն պայմանագրի, որը կնքվել է 2008 թվականի փետրվարի 13-ին: Կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի` 10 տարի հետաձգման իրավունքով:

 

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08