ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ – ԳՅՈՒՄՐԻ-ԲԱԳՐԱՎԱՆ ՎԱԶՈՒՐԴՈՒՄ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ԲԱԽՎԵԼ Է ԷԼԵԿՏՐԱԳՆԱՑՔԻՆ
Դեկտեմբերի 24-ին ժամը 18-05-ին Գյումրի-Բագրավան վազուրդում բեռնատար «ԿԱՄԱԶ» (պետհամարանիշ 05 ՍՏ 518) ավտոմեքենան բախվել է մարդատար էլեկտրագնացքին: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տեղեկացմամբ` ուշադրություն չդարձնելով զգուշացման ազդանշանին՝ բեռնատարի վարորդ, 1964 թ.ծ. Ստեփանյան Սեյրանը փորձել է արագ անցնել վազուրդը: Մեքենավար Բաղդասարյան Ա. գրագետ գործողությունների շնորհիվ հնարավոր է դարձել խուսափել ողբերգությունից, և ոչ մի ուղևոր չի վնասվել: ՃՏՊ-ի կապակցությամբ հետաքննություն է սկսվել: