07/04/2011 16:56
«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԲԸ-Ն ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԱՄԱՌԱՅԻՆ ՍԵԶՈՆԻՆ
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ- ն պատրաստվում է ամառային ուղևորափոխադրումների սեզոնին: Ներկայումս տարվում են կազմակերպչա-տեխնիկական բոլոր անհրաժեշտ աշխատանքները, ավարտվում է գծերի և շարժակազմի գարնանային զննումը, շարժակազմի և լոկոմոտիվային բրիգադների պատրաստումը: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից` նախապատրաստական աշխատանքների շրջանակներում նախատեսվում է, մասնավորապես, որոշ տարածքների ռելսերի փոխարինում, լուսանշանների, 28 վագոնների վերանորոգում, միջազգային մարդատար վագոնների օդափոխության համակարգերի, սառնարանների ստուգում: Կվերանորոգվեն նաև երեխաներին «Գուգարք» մանկական առողջարանային ճամբար տեղափոխելու համար նախատեսված երեք վագոնները: Այս տարի ևս կգործի «ՀԿԵ» ՓԲԸ-ի Երևան-Բաթումի-Երևան ամենօրյա ֆիրմային գնացքը, որը կունենա երկու կազմ 14 վագոնով: Կգործի նաև Երևան-Բաթումի-Երևան լրացուցիչ սեզոնային սոցիալական գնացքը` 6 վագոնից կազմված: Ամառային ուղևորափոխադրումների սեզոնին մինչև Շորժա կգործի Քանաքեռ-Հրազդան էլեկտրական գնացքը:
Հաշվի առնելով ուղեւորների դժգոհությունը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ- ն հատուկ ուշադություն կդարձնի տոմսերի վաճառքի և ամրագրման էլեկտրոնային համակարգի ներդնմանը:
Հաշվի առնելով ուղեւորների դժգոհությունը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ- ն հատուկ ուշադություն կդարձնի տոմսերի վաճառքի և ամրագրման էլեկտրոնային համակարգի ներդնմանը:
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
Արծաթ
660.7
-19.08
19:07 16/10/26
17:12 16/10/26
16:15 16/10/26
