Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՊՊԱ-Ի ԳԾՈՎ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՎՃԱՐԵԼ Է 620 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ
13/06/2011 14:43
Կիսվել

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՊՊԱ-Ի ԳԾՈՎ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՎՃԱՐԵԼ Է 620 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը, դառնալով Հայաստանի ԱՊՊԱ շուկայի բացարձակ առաջատարը, առաջին դիրքերն է զբաղեցնում նաև քաղաքացիներին վճարվող ապահովագրական հատուցումների գծով: Համաձայն Հայտերի կարգավորման կենտրոնի կողմից տրամադրված տվյալների՝ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասինե օրենքի գործողության սկզբից ՃՏՊ-ներում տուժած քաղաքացիներին ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունն արդեն վճարել է 620 միլիոն դրամ:

Ինչպես «Բիզնես 24ե-ին տեղեկացնում են ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության Մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնից` անցած 5 ամսվա ընթացքում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ շուրջօրյա կոնտակտ-կենտրոնը սպասարկել է 21200 զանգ (զանգերի միջին ամսական քանակը կազմել է 4240, ընդ որում այդ ցուցանիշը ցուցադրում է ստաբիլ աճ) և գրանցել է 5000 ապահովագրական պատահար, ընդ որում Երևանում տեղի ունեցած ՃՏՊ-ների թիվը 2,6 անգամ գերազանցում է մարզերի համանման գումարային ցուցանիշը: Միևնույն ժամանակ, ըստ ընկերության հրապարակած տվյալների` օրական տեղի ունեցող ՃՏՊ-ների առավելագույն միջին ցուցանիշն արձանագրվել է փետրվար ամսին (37), սակայն գարնանային ամիսների ընթացքում այդ ցուցանիշը նվազել է աննշան (32-ից մինչև 33), իսկ հունիսի առաջին կեսին գրանցվել է աճ (36): Տարվա սկզբից միայն 3 գիշերային հերթափոխի ընթացքում (22:00-ից մինչև 06:00) չի ստացվել պատահարի մասին ոչ մի ահազանգ: Նշված բոլոր ամսաթվերը եղել են ձմռան ամիսներին:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ներկայացված ԱՊՊԱ-ի գծով հայտային դիմումների ընդհանուր քանակը կազմել է 3040, որոնցից 2670-ն արդեն կարգավորված է, 351-ը գտնվում է դիտարկման փուլում: Մերժվել են ընդամենը 19-ը, ինչը ներկայացված հայտային դիմումների ընդհանուր քանակի 0,7 տոկոսից պակաս է: Արձանագրվել է անձնական վնասներ պատճառելու 56, որոնցից 7-ը մահվան ելքով:

Նշենք, որ մերժման հիմնական պատճառները հանդիսացել են՝ միևնույն սեփականատիրոջը պատկանող ավտոմեքենաների բախումը, միևնույն ընտանիքի անդամներին պատկանող ավտոմենքենաների բախումը, օբյեկտին բախումը (օրինակ՝ բախումը հողաթմբին), այսինքն՝ երրորդ անձի բացակայությունը:

Միջին վճարված հատուցումը կազմել է 200 հազար  դրամ, գույքային վնասի գծով վճարված առավելագույն ապահովագրական հատուցման գումարը կազմել է 1,5 միլիոն դրամ: 58 դեպքերում հատուցումը գերազանցել է 1 միլիոն դրամը:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2008 թ. մայիսին և գործում է Հայաստանի Հանրապետության կողմից 2008 թվականի մայիսի 20-ին տրված «ոչ կյանքի ապահովագրությունե իրականացնելու ԱՊՈ թիվ 0009 լիցենզիայի հիման վրա: Ընկերությունը մտնում է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ Ընկերությունների Խմբի (Ռուսաստան) մեջ:

 
Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 2,13 միլիարդ դրամ (6 միլիոն ԱՄՆ դոլար): 
 
Ընկերության Խորհրդի կազմի մեջ են մտնում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ի առաջատար մասնագետները և բարձրաստիճան ղեկավարությունը:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը ներկայացված է Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում, ունի 10 վաճառքի գրասենյակ Երևանում և 11` մարզկենտրոններում:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08