Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ-Ն ՍԿՍԵԼ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԱՊՊԱ-Ի ԳԾՈՎ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ
13/01/2011 11:03
Կիսվել

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ-Ն ՍԿՍԵԼ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԱՊՊԱ-Ի ԳԾՈՎ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ

Իրականացվել են պարտադիր ապահովագրության գծով առաջին հատուցումների վճարումները: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունից: Առաջին հերթին վճարվել են համաձայնեցված հայտարարագրով հատուցումները, այսինքն պարզեցված սխեմայով, որի դեպքում անհրաժեշտ չէ ներկայացնել լրացուցիչ փաստաթղթեր: Համաձայնեցված հայտարարագրով վճարվող գումարի առավելագույն չափը կազմում է 200 000 դրամ, նվազագույն վճարված հատուցումը կազմել է 30 000 դրամ:

Ապահովագրված անձանց գերակշռող մեծամասնությունը նախընտրել է հատուցումը ստանալ կանխիկ դրամական միջոցներով: Ապահովագրված ավտոմոքենաներից հինգն ուղարկվել են վերանորոգման ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության հետ պայմանագրային հիմքերով համագործակցող կազմակերպություններ:

Առաջին ապահովագրական պատահարը ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ շուրջօրյա կոնտակտ-կենտրոնում արձանագրվել է հունվարի 1-ին, կեսգիշերից մեկ ժամ անց:

Տարվա սկզբի անցած 11 օրվա ընթացքում`

  • սպասարկվել է 814 զանգ` միջինը  օրական 74 զանգ,
  • գրանցվել է 234 ապահովագրական պատահար` միջինը օրական 21 ՃՏՊ:

Հայտերի առավելագույն քանակն արձանագրվել է հունվարի 1-ին (35 ՃՏՊ) և հունվարի 11-ին (49 ՃՏՊ): Ապահովագրական պատահարները ցերեկային ժամերին տեղի են ունեցել 4 անգամ ավելի հաճախ, քան գիշերային (համապատասխանաբար 189 և 45): Բացի այդ, նկատվել է հետաքրքիր փաստ. Սուրբ Ծննդյան գիշերը միակն էր, որ Ընկերությունում չի արձանագրվել ոչ մի պատահար:

Հիշեցնենք, որ ԱՊՊԱ Պայմանների համաձայն, համաձայնեցված հայտարարագիրը լրացվում է կողմերի համաձայնության գալու դեպքում և ապահովագրական ընկերության նախնական համաձայնության առկայության դեպքում, եթե գույքին պատճառված վնասի չափը չի գերազանցում 200 000 ՀՀ դրամ:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2008 թ. մայիսին և գործում է Հայաստանի Հանրապետության կողմից 2008 թվականի մայիսի 20-ին տրված «ոչ կյանքի ապահովագրություն» իրականացնելու ԱՊՈ թիվ 0009 լիցենզիայի հիման վրա: Ընկերությունը մտնում է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ Ընկերությունների Խմբի (Ռուսաստան) մեջ: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 2,13 միլիարդ դրամ (6 միլիոն ԱՄՆ դոլար):

Ընկերության Խորհրդի կազմի մեջ են մտնում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ի առաջատար մասնագետները և բարձրաստիճան ղեկավարությունը:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը ներկայացված է Հայաստանի Հանրապետությանբոլոր մարզերում, ունի 10 վաճառքի գրասենյակ Երևանում և 11-ը` մարզկենտրոններում:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01