Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ»-Ն ԱՄՓՈՓԵՑ ՄԵԿ ԱՄՍՎԱ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ` ՓԱՍՏԵԼՈՎ, ՈՐ ԱՊՊԱ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՆՔՆ ԱՌԱՋԻՆՆ Է
16/02/2011 13:10
Կիսվել

«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ»-Ն ԱՄՓՈՓԵՑ ՄԵԿ ԱՄՍՎԱ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ` ՓԱՍՏԵԼՈՎ, ՈՐ ԱՊՊԱ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՆՔՆ ԱՌԱՋԻՆՆ Է

Այսօր`  փետրվարի 16-ին, տեղի ունեցավ  «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերության մամլո ասուլիսը, որի շրջանակներում բիզնեսի ռազմավարական զարգացման գծով ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ընկերությունների խմբի փոխնախագահ, բաժնետերերի խորհրդի անդամ, Հայաստանի հարցերով համակարգող Ռաֆայել Մինասբեկյանը և ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանը ամփոփեցին ԱՊՊԱ-ի մասին օրենքի ներդրման պահից ընկերության գործունեության արդյունքները: 

Ինչպես տեղեկացրեց Գագիկ Գրիգորյանը` ներկա դրությամբ  ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունն սրդեն իսկ կնքել է ավելի քան 120 հազար ԱՊՊԱ պայմանագիր, և, ըստ նախնական գնահատականների, շուկայում ընկերության մասնաբաժինը կազմում է շուրջ 36%: Գագիկ Գրիգորյանի վստահեցմամբ` այս ցուցանիշով ընկերությունը ՀՀ ԱՊՊԱ շուկայի առաջատարն է: Միևնույն ժամանակ, Ռաֆայել Մինասբեկյանը փաատեց, որ Հայաստանում ավտոսեփականատերերը օրինապահ և կարգապահ են` ի հակադրություն ձևավորված կարծիքի, և նշեց, որ արդեն իսկ կարելի է արձանագրել` Հայաստանում ԱՊՊԱ-ի մասին օրենքի կատարման առաջին և գլխավոր փուլն ավարտված է հաջողությամբ: «Օրենքի գործելու առաջին ամսվա արդյունքներով ապահովագրական ծածկույթով ապահովվել են ավտոսեփականատերերի 80%-ը, ընդ որում, ըստ ընկերության մասնագետների, այս ցուցանիշը, ներուժային շուկայի գնահատման տեսանկյունից, գերազանցում է 80%-ը և տատանվում է 90%-ի սահմաններում», – նշեց  Ռաֆայել Մինասբեկյանը:

Ամփոփելով իր խոսքը` Ռաֆայել Մինասբեկյան հավելեց.  «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ընկերությունը, մուտք գործելով ցանկացած շուկա, իր համար նպատակ է սահմանում` դառնալ առաջինն ամենուր: Այսօր այս խնդիրն իրագործված է, և այսւոհետ ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության համար ռազմավարական գերակայություն է հանդիսանալու հայտերի կարգավորման համակարգի կատարելագործումը և հաճախորդներին բարձրորակ ծառայությունների տրամադրումը»:

Ներկայացված վիճակագրության համաձայն,  ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության շուրջօրյա կոնտակտ կենտրոնը տարվա սկզբից մշակել է մոտ 5170 զանգ և գրանցել 1464 ՃՏՊ: Պատահարների առավել մեծ քանակ գրանցվել է փետրվարի 1-Ին (120 պատահար) և փետրվարի 4-ին (74 պատահար):  Արդեն իսկ փոխհատուցվել է 315 դեպք: Միջինում մեկ ապահովագրական պատահարի գծով հատուցման չափը կազմում է 162 հազար դրամ:
10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01