Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՆՈՐ ՍԹԱՐ` ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆԻ 2792 ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ
07/10/2010 16:14
Կիսվել

ՆՈՐ ՍԹԱՐ` ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆԻ 2792 ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

Ս.թ. հոկտեմբերի 8-ին  Աջափնյակ  համայնքի Արզումանյան 10 հասցեում կբացվի նոր ՍԹԱՐ սուպերմարկետ, որը կլինի ՍԹԱՐ առևտրային ցանցում թվով 17-րդը, իսկ Աջափնյակ համայնքում` 1-ինը: Նոր բացվող սուպերմարկետի առևտրային մակերեսը կազմում է 200քմ, իսկ ընդհանուրը`410քմ: Խանութի անձնակազմը կազմված է 25 աշխատակցից: Խանութում տեղադրված է 2 դրամարկղ, որոնց շնորհիվ կապահովվի հաճախորդների բարձրակարգ սպասարկումը:

Հաշվի առնելով այս համայնքի բնակչության գնողունակությունը` սուպերմարկետը կուրախացնի այս շրջանի բնակիչներին ցածր գներով, որը կապահովվի մշտական գնային ակցիաների և հատուկ պրոմո ծրագրի` “Միշտ ցածր գին” միջոցով: Նորաբաց սուպերմարկետը կլինի բարեհամբյուր հարևան մոտակա շենքերի բնակիչների համար, և միշտ կօգնի տնային տնտեսուհիներին կատարել իրենց ամենօրյա գնումները: Ինչպես մյուս ՍԹԱՐ սուպերմարկետները, այս սուպերմարկետը նույնպես կգործի սպասարկման եվրոպական ստանդարտներին համապատասպան, և խանութի ամենօրյա աշխատանքն ուղղված կլինի համայնքի բնակիչների կարիքների և հարցումների բավարարմանը:

ՍԹԱՐ առևտրային ցանցը մինչ տարեվերջ ևս մեկ անգամ կուրախացնի այս համայնքի բնակիչներին` բացելով ևս մեկ սուպերմարկետ այս անգամ Բաշինջաղյան փող 188/6 հասցեում, որը կլինի 18-րդը ՍԹԱՐ ցանցում:

ՍԹԱՐ սուպերմարկետի պաշտոնական բացմանը ներկա կգտնվի  ՍԹԱՐ առևտրային ցանցի ղեկավարությունը` ի դեմս գործադիր տնօրեն Վահան Քերոբյանի:

ՍԹԱՐ-ը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող խոշորագույն ցանցերից մեկն է: Ներկայումս ցանցը կառավարում է տասնվեց սուպերմարկետ: ՍԹԱՐ-ի նպատակն է հնարավորություն ընձեռել սպառողներին գնումներ կատարել քաղաքակիրթ առևտրի կենտրոններից` ապահովելով որակյալ ապրանքների լայն տեսականի մատչելի գներով, ընդլայնել ցանցը ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաև ՀՀ մարզերում` սպասարկելով առավելագույն մեծ թվով գնորդների: Ներկայումս ՀՀ-ում գործող ՍԹԱՐ-ի 16 խանութները յուրաքանչյուր շաբաթ սպասարկում են ավելի քան 215 000 գնորդների և ապահովում են ավելի քան 1100 աշխատատեղ:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2