Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 398.50-0.50 EUR SELL - 401.00-0.50
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
ՍԹԱՐ-Ի ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԶԱՄԲՅՈՒՂԸ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՁԵՌՔ ԲԵՐՈՒՄ
21/02/2011 11:53
Կիսվել

ՍԹԱՐ-Ի ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԶԱՄԲՅՈՒՂԸ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՁԵՌՔ ԲԵՐՈՒՄ

ՍԹԱՐ սպառողական զամբյուղն արդեն իսկ սպառողների շրջանում մեծ ժողովրդականություն է վայելում: Առաջին փուլի վերլուծությունների արդյունքները ցույց են տալիս, որ փետրվարի 1-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ակցիայի ապրանքներ գնող սպառողների թիվն աճել է 98.16%-ով:

ՍԹԱՐ սպառողական զամբյուղ նախագիծը մեկնարկել է 2011թ-ի փետրվարի 1-ից: Այս նախագիծը ստեղծվեց` նպատակ ունենալով ներկայացնել լավագույն առաջարկը հայ սպառողին` ընդգրկելով ակցիայում այնպիսի ապրանքներ, որոնք կարևոր նշանակություն ունեն սպառողների համար և կապահովեն իրական տնտեսում ամանորյա մեծ ծախսերից հետո:

Ակցիայի առաջին փուլի շրջանակում փետրվարի 1-ից 14-ը սպառողներին է առաջարկվել սպառողական զամբյուղում ներառվող ապրանքների 90%-ից ավելին, ինչպիսիք են հաց, ձու, միս, կարագ, կաթ, թթվասեր, կարտոֆիլ և այլն, հատուկ իջեցված գներով` 10-40% զեղչով:

Ակցիայի արդյունավետությունը և սպառողների հետաքրքրությունն ակցիայում ընդգրկված ապրանքների նկատմամբ արդեն իսկ ակնհայտ է: Փետրվարի 1-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ՍԹԱՐ ցանցի վաճառքներն աճել են 22.6%-ով, իսկ ընդհանուր ցանցում հաճախորդների թիվն ավելացել է 10,6%-ով: Նշենք, որ փետրվարի 15-ից սկսել է ՍԹԱՐ սպառողական զամբյուղ ակցիայի 2-րդ փուլը, որում ներառված են ավելի քան 88 լայն սպառման ապրանքներ:

ՍԹԱՐ-ը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող խոշորագույն ցանցերից մեկն է: Ներկայումս ցանցը կառավարում է տասնութ սուպերմարկետ: ՍԹԱՐ-ի նպատակն է հնարավորություն ընձեռել սպառողներին գնումներ կատարել քաղաքակիրթ առևտրի կենտրոններից` ապահովելով որակյալ ապրանքների լայն տեսականի մատչելի գներով, ընդլայնել ցանցը ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաև ՀՀ մարզերում` սպասարկելով առավելագույն մեծ թվով գնորդների: Ներկայումս ՀՀ-ում գործող ՍԹԱՐ-ի 18 խանութները յուրաքանչյուր շաբաթ սպասարկում են ավելի քան 220 000 գնորդների և ապահովում են ավելի քան 1200 աշխատատեղ:

 

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88