Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՍԹԱՐ. ՆՈՐՈՒՅԹ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ` ՆՈՐ ՍԹԱՐՔԱՐՏ ՓԱԹԵԹ
22/04/2011 12:40
Կիսվել

ՍԹԱՐ. ՆՈՐՈՒՅԹ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ` ՆՈՐ ՍԹԱՐՔԱՐՏ ՓԱԹԵԹ

Ս.թ. ապրիլի սկզբից ՍԹԱՐ առևտրային ցանցը շրջանառության մեջ դրեց «ՍթարՔարտ»  հաճախորդների պարգևատրման ծրագրի նոր քարտատեսակը:  Այժմ, համաձայն «ՍթարՔարտ» հաճախորդների պարգևատրման ծրագրի կանոների, 5 հազար դրամ գնումներ կատարելով, ՍԹԱՐ առևտրային ցանցի հաճախորդ­ները ստանում են ՍթարՔարտ փաթեթ, որը ներառում է դիմումի ձևը, 1 հիմնական քարտ, և Հայաստանում լրիվ նորույթ հանդիսացող 3 կախազարդ (քարտի անալոգ): Այս նոր քարտատեսակները շատ հարմար է օգտագործել ընտանիքների համար, որտեղ գնումներ կատարում է ոչ մեկ անձ, այլ` մի քանիսը: Առավելությունը կայանում է նրանում, որ այն հնարավորություն է տալիս ընտանիքի բոլոր անդամներին, ՍԹԱՐ առևտրային ցանցում կատարված գնումների դիմաց պարգևատրումները` աստղերը, հավաքել մեկ հաշվի վրա, իսկ գեղեցիկ դիզայնով կախազարդերը շատ հարմար է կրել բանալիների հետ:

«Նման համակարգը մեծ կիրառություն ունի արտերկրում, այնպիսի մեծ առևտրային ցանցերի կողմից ինչպիսիք են` անգլիական Tesco, ուկրաինական Silpo և այլն: Մենք անընդհատ հետևում ենք մանրածախ առևտրի շուկայում տեղի ունեցող տենդենցներին ու նորույթներին և ձգտում ենք կիրառել պրակտիկայում միջազգային լավագույն փորձը և մեզ համար ակտուալ օրինակները», – նշում է ՍԹԱՐ առևտրային ցանցի մարքեթինգի տնօրեն Մարիամ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ ՍԹԱՐ առևտրային ցանցն առաջին էր, ով ՀՀ-ում, որպես սուպերմարկետների ցանց, արդեն 2005թ. ներդրեց հաճախորդների լոյալության ծրագիրը: Այդ ժամանակից ի վեր մինչև 2010թ. ՍԹԱՐ-ն առաջարկում էր իր հաճախորդներին ՍթարՔարտ զեղչային համակարգը: Իսկ 2010թ. դեկտեմբերից մեկնարկեց «ՍթարՔարտ» հաճախորդների պարգևատրման ծրագիրը, որով ՍԹԱՐ ընկերությունն իր առջև 2 կարևոր նպատակ էր դրել. ՍԹԱՐ մշտական հաճախորդների խրախուսումը և սուպերմարկետների որակի բարձրացումը` շնորհիվ սպառողների խմբերի և նրանց նախընտրությունների վերաբերյալ ինֆորմացիայի ուսումնասիրության և կիրառման միջոցով:

«ՍթարՔարտ» Հաճախորդների պարգևատրման ծրագիրը հնարավորություն է տալիս հավաքել աստղեր յուրաքանչյուր գնման դիմաց: Ծրագիրը հիմնված է հաճախորդների արդարացի խրախուսման սկզբունքի վրա` համապատասխան նրանց այցելությունների հաճախականության և սուպերմարկետում կատարված գնումների չափի: Յուրաքանչյուր եռամսյակի ավարտին հաճախորդը, ով հավաքել է 450 աստղ, ստանում է ծրագրի սերտիֆիկատ, որը ներառում է հավաքված աստղերը և հատուկ առաջարկները: Հավաքված միավորների հաշվին հաճախորդը կարող է վճարել իր հաջորդ գնման դիմաց ամբողջությամբ կամ մասամբ, իսկ հատուկ առաջարկները հնարավորություն են տալիս հավաքել հավելյալ աստղեր: Հատուկ առաջարկները մշակվում են անհատապես` ծրագրի յուրաքանչյուր մասնակցի համար, որը հիմնված է տվյալ եռամսյակի ընթացքում նրանց կատարած գնումների վրա:   

ՍԹԱՐ-ը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող խոշորագույն ցանցերից մեկն է: Ներկայումս ցանցը կառավարում է տասնութ սուպերմարկետ: ՍԹԱՐ-ի նպատակն է հնարավորություն ընձեռել սպառողներին գնումներ կատարել քաղաքակիրթ առևտրի կենտրոններից` ապահովելով որակյալ ապրանքների լայն տեսականի մատչելի գներով, ընդլայնել ցանցը ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաև ՀՀ մարզերում` սպասարկելով առավելագույն մեծ թվով գնորդների: Ներկայումս ՀՀ-ում գործող ՍԹԱՐ-ի 18 խանութները յուրաքանչյուր շաբաթ սպասարկում են ավելի քան 220 000 գնորդների և ապահովում են ավելի քան 1200 աշխատատեղ:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2