Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 417.00-2.00 EUR SELL - 422.50+0.50
OIL:  BRENT - 107.77+3.31 WTI - 103.12+3.07
COMEX:  GOLD - 4378.60+0.28 SILVER - 64.26-0.45
COMEX:  PLATINUM - 1803.60+0.33
LME:  ALUMINIUM - 3253.00+1.01 COPPER - 14240.00+1.81
LME:  NICKEL - 16469.00-1.68 TIN - 53364.00-2.65
LME:  LEAD - 1892.00+0.26 ZINC - 3881.00+5.09
FOREX:  USD/JPY - 154.1+0.31 EUR/GBP - 1.157-0.22
FOREX:  EUR/USD - 1.157-0.22 GBP/USD - 1.3503-0.11
STOCKS RUS:  RTSI - 852.84+2.19
STOCKS US: DOW JONES - 52573.29+0.37 NASDAQ - 26333.04+0.30
STOCKS US: S&P 500 - 7656.98+0.27
STOCKS JAPAN:  NIKKEI - 63492.99-0.81 TOPIX - 4058.21+0.74
STOCKS CHINA:  HANG SENG - 24917.60+0.45 SSEC - 3885.33-0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10650.44-0.18 CAC40 - 8179.77+0.28
STOCKS EUR:  DAX - 25568.56-0.03
14/09/2026  CBA:  USD - 363.28+0 GBP - 489.96-0.65
14/09/2026  CBA:  EURO - 419.23-1.88
14/09/2026  CBA:  GOLD - 51230+243 SILVER - 745.63-21.84
ԱՎՏՈԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԹԱՐ-ՈՒՄ. ՀԶՈՐ ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈ
25/10/2010 11:52
Կիսվել

ԱՎՏՈԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԹԱՐ-ՈՒՄ. ՀԶՈՐ ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈ

Ս.թ. հոկտեմբերի 25-ից ՍԹԱՐ առևտրային ցանցի բոլոր սուպերմարկետներում, որոնք շուտով կլինեն թվով 18-ը, կսկսեն վաճառվել Ավտոքաղաքացիական Պատասխանատվության Պարտադիր Ապահովագրության վկայագրեր (ԱՊՊԱ):

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են  Սթար Դիվայդ ՓԲԸ-ից` ընկերությունն այսուհետ հանդես կգա որպես «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերության գործակալ: Վերջինս, ներկայացնում է Հայաստանում Ռուսաստանի ապահովագրական շուկայի բացարձակ առաջատար ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ընկերությունը, որը 2010թ.-ին Profi Online Research-ի կողմից իրականացրած ուսումնասիրության համաձայն գլխավորում է ապահովագրական ընկերությունների հեղինակային սանդղակը. հարցվածների մեծամասնությունը նախընտրությունը տալիս են Ռոսգոսստրախ ընկերությանը:

ՍԹԱՐ-ը, գնահատելով իր հաճախորդների ժամանակը և միջոցները, հնարավորություն է ընձեռում բոլոր 17 սուպերմարկետներում արագ և առանց հերթերի ձևակերպել և ստանալ ԱՊՊԱ վկայագիր` ուղղակիորեն ամենօրյա գնումներ կատարելիս: Հիշեցնենք, որ ԱՊՊԱ վկայագրի արժեքը սահմանելիս` որպես ռիսկային գործոն հաշվի են առնվում տրանսպորտային միջոցի տեսակը, շարժիչի հզորությունը, օգտագործման նպատակը, ինչպես նաև վարորդի տարիքը և վարորդական ստաժը:

Տեղեկացնենք նաև, որ ս.թ. հոկտեմբերի 29-ին ՍԹԱՐ առևտրային ցանցը 16-րդ թաղամասում` Բաշինջաղյան 188 հասցեում, կբացի իր 18-րդ սուպերմարկետը, որտեղ հաճախորդներին, նույնպես, կներկայացվեն Ռոսգոսստրախ Արմենիայի մեքենաների ապահովագրման ծառայությունները:

Հիշեցնենք, որ 2010թ.-ին ուժի մեջ է մտել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրությանմասին» օրենքը, համաձայն որի բոլոր ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերը  մինչև 2011 թ. հունվարի 1-ը պետք է ունենան երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության վկայագրեր։ ԱՊՊԱ վկայագրի բացակայության դեպքում ավտոտրանսպորտային միջոցըվարելու դեպքում նախատեսված է տուգանք՝ 50.000 ՀՀ դրամ (2014 թվականի հունվարի 1-ից հետո`100.000 ՀՀ դրամ):

ՍԹԱՐ-ը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող խոշորագույն ցանցերից մեկն է: Ներկայումս ցանցը կառավարում է տասնյոթ սուպերմարկետ: ՍԹԱՐ-ի նպատակն է հնարավորություն ընձեռելսպառողներին գնումներ կատարել քաղաքակիրթ առևտրի կենտրոններից` ապահովելով որակյալ ապրանքների լայն տեսականի մատչելի գներով, ընդլայնել ցանցը ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաև ՀՀ մարզերում` սպասարկելով առավելագույն մեծ թվով գնորդների: Ներկայումս ՀՀ-ում գործող ՍԹԱՐ-ի 17 խանութները յուրաքանչյուր շաբաթ սպասարկում են ավելի քան 215 000 գնորդների և ապահովում են ավելի քան 1100 աշխատատեղ:

14/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
+0
Եվրո (EUR)
419.23
-1.88
Ռուբլի (RUR)
4.2997
+0.0026
Լարի (GEL)
139.37
+0
51230
+243
Արծաթ
745.63
-21.84