Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՎԶԵԲ-Ը «ՍԹԱՐ»-ԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 5.5 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՎԱՐԿ
25/11/2009 13:18
Կիսվել

ՎԶԵԲ-Ը «ՍԹԱՐ»-ԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 5.5 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՎԱՐԿ

Այսօր`  նոյեմբերի 25-ին,  «Մարիոթ» հյուրանոցի կոնֆերենս-դահլիճում ՍԹԱՐ առևտրային ցանցի ու Վերակառուցման  և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) միջև ստորագրվել է վարկավորման պայմանագիր: Պայմանագրի համաձայն  այս տարվա  դեկտեմբերին ՍԹԱՐ ցանցը ՎԶԵԲ-ից կստանա 5.5 մլն դոլար ընդհանուր արժողությամբ խոշոր վարկ, որից 2 մլն դոլարը կուղղվի ընկերության շրջանառու կապիտալի համալրմանը, իսկ 3.5 մլն դոլարը կտրամադրվի որպես երկարաժամկետ վարկ, որի շրջանակներում ընկերությունը նախատեսում է միջոցներ ուղղել մատակարարների հանդեպ ունեցած պարտավորությունների կատարմանը, Երևան քաղաքում երկու նոր սուպերմարկետների բացմանը և գործող սուպերմարկետների վերամոդելավորմանը:

 

Վարկավորման պայմանագրի ստորագրման արարողությանը ներկա են գտնվել ՍԹԱՐ առևտրային ցանցի բաժներտեր Հենրիկ Զախարյանը, ՍԹԱՐ առևտրային ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը, ՎԶԵԲ Բիզնես գրուպի տնօրեն Օլիվյե Դեկամը, Գլխավոր բանկիր Ուլլե Մուրիզեպը, Երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը:

 

Նշենք, որ ներկայումս ՍԹԱՐ առևտրային ցանցի ենթակայության տակ գործում են տասներեք սուպերմարկետներ:  Ընկերության գլխավոր նպատակն է հնարավորություն ընձեռել սպառողներին գնումներ կատարել քաղաքակիրթ առևտրի կենտրոններից` ապահովելով որակյալ ապրանքների լայն տեսականի մատչելի գներով:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98