Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 398.50-0.50 EUR SELL - 401.00-0.50
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
ԵՎՍ ՄԵԿ ՍԹԱՐ` ԱՋԱՓՆՅԱԿՈՒՄ
29/10/2010 17:56
Կիսվել

ԵՎՍ ՄԵԿ ՍԹԱՐ` ԱՋԱՓՆՅԱԿՈՒՄ

Այսօր` հոկտեմբերի 29-ին, Աջափնյակ  համայնքի Բաշինջաղյան 188/5 հասցեում բացվեց նոր ՍԹԱՐ սուպերմարկետ, որը ՍԹԱՐ առևտրային ցանցում թվով 18-րդն է, իսկ Աջափնյակ համայնքում` 2-րդը: Սուպերմարկետի պաշտոնական բացմանը ներկա է գտնվել նաև ՍԹԱՐ առևտրային ցանցի ղեկավարությունը` ի դեմս գործադիր տնօրեն Վահան Քերոբյանի: Վերջինս իր բացման խոսքում նշեց, որ ՍԹԱՐ-ը շարունակում է իր ցանցի ընդլայնման քաղաքականությունը, և մինչ տարեվերջ կբացի ևս մեկ սուպերմարկետ Շենգավիթ վարչական տարածքում, որը կլինի 19-րդը ՍԹԱՐ ցանցում: Սուպերմարկետի շահագործման նպատակով ծախսվել է 108 մլն դրամ, և այն ապահովել է 40 նոր աշխատատեղ:

Սուպերմարկետը նախագծելիս կարևոր խնդիր է եղել սուպերմարկետի ընդհանրական կոնցեպցիայի ստեղծումը, որտեղ Աջափնյակի բնակիչներին հաճելի,  հեշտ և հետաքրքիր կլինի գնումներ կատարել: Այս նպատակի իրագործման համար մանրամասն մշակվել է առևտրային տարածքի նախագիծը: Առանձնացվել են ակցիաների համար նախատեսված զոնաները, հատուկ գնային առաջարկներով դարակաշարային վերջավորությունները: Հիմնական բաժինները` կաթնամթերք, հաց, միս, ձուկ, ալկոհոլային և ոչ ալկոհոլային ըմպելիքներ, տեղակայված են տրամաբանորեն այնպես, որ հաճախորդը հեշտությամբ գտնի իրեն անհրաժեշտ բաժինները: Այս բաժինների չափը և տեղակայումը հիմնված է նախագծման կանոնների և հատուկ վերլուծությունների վրա:

350ք.մ. առևտրային տարածք զբաղեցնող այս սուպերմարկետի յուրաքանչյուր բաժին հետաքրքիր է յուրովի. այստեղ հաճելի է գտնվել և կատարել գնումներ: Սուպերմարկետի ինտերիերի դիզայնը և գույները դարձնում են Աջափնյակում գտնվող ՍԹԱՐ-ը գեղեցիկ և գրավիչ. սուպերմարկետն ունի եվրոպական տեսք, միևնույն ժամանակ այստեղ գները հասանելի են, իսկ տեսականին գրավիչ: Խանութում տեղադրված է 4 դրամարկղ, որոնց շնորհիվ կապահովվի հաճախորդների բարձրակարգ սպասարկումը:

Ինչպես մյուս ՍԹԱՐ սուպերմարկետները, այս սուպերմարկետը նույնպես կգործի սպասարկման եվրոպական ստանդարտներին համապատասպան, և խանութի ամենօրյա աշխատանքն ուղղված կլինի համայնքի բնակիչների կարիքների և հարցումների բավարարմանը:

ՍԹԱՐ-ը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող խոշորագույն ցանցերից մեկն է: Ներկայումս ցանցը կառավարում է տասնյոթ սուպերմարկետ: ՍԹԱՐ-ի նպատակն է հնարավորություն ընձեռել սպառողներին գնումներ կատարել քաղաքակիրթ առևտրի կենտրոններից` ապահովելով որակյալ ապրանքների լայն տեսականի մատչելի գներով, ընդլայնել ցանցը ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաև ՀՀ մարզերում` սպասարկելով առավելագույն մեծ թվով գնորդների: Ներկայումս ՀՀ-ում գործող ՍԹԱՐ-ի 17 խանութները յուրաքանչյուր շաբաթ սպասարկում են ավելի քան 215 000 գնորդների և ապահովում են ավելի քան 1100 աշխատատեղ:

 

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88